Իլոն Մասկի կենսագիրը ցույց է տվել միլիարդատիրոջ փոքրիկ տան լուսանկարը ներսից

Վերջին լուրերը
Իլոն Մասկի կենսագիրը ցույց է տվել միլիարդատիրոջ փոքրիկ տան լուսանկարը ներսից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի կենսագիր Ուոլթեր Այզեքսոնը խոսել է այն տան մասին, որտեղ ապրում է աշխարհի ամենահարուստ մարդը։ Այզեքսոնն այցելել է Մասկին նրա մասին գիրք գրելու ընթացքում։

«Մասկը որոշել է վաճառել իր հինգ շքեղ տները և հիմնական նստավայրը դարձնել այս ​​երկու սենյականոց սպարտական տունը Տեխասի Բոկա Չիկա քաղաքում, որտեղ էլ մենք հանդիպեցինք: Նա նստած էր այս փայտե սեղանի մոտ ու խոսում էր հեռախոսով»,- գրել է Այզեքսոնն իր գրառման մեջ՝ ավելացնելով լուսանկար։

- Advertisement -
Իլոն Մասկի կենսագիրը ցույց է տվել միլիարդատիրոջ փոքրիկ տան լուսանկարը ներսից

Նկարում պատկերված է հասարակ բաց խոհանոցը և Մասկի հյուրասենյակի մի մասը։ Աթոռներից մեկի վրա բաճկոն է կախված, իսկ սուրճի փայտե սեղանի վրա կարելի է տեսնել հրթիռի քանդակ, ինչպես նաև կատանա։

Իլոն Մասկի կենսագիրը ցույց է տվել միլիարդատիրոջ փոքրիկ տան լուսանկարը ներսից

Այզեքսոնն ասել է, որ ինքը կբացատրի, թե ինչու է Մասկը որոշել կրճատել աշխատակազմը իր նոր՝ Իլոն Մասկ գրքում, որը խանութներում կհայտնվի սեպտեմբերի 12-ին:

Մասկն առաջին անգամ ցուցադրել է իր տունը Բոկա Չիկայում 2021 թվականի հունիսին։ Այն կառուցվել է Boxabl ստարտափի կողմից, որը մոդուլային տներ է արտադրում: Նման տները տեղադրման համար կարելի է տեղափոխել ցանկացած վայր, իսկ կոմունիկացիաների տեղադրումն ու միացումը տևում է ընդամենը մի քանի ժամ։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները