ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ էլեկտրոմոբիլների գույքահարկի հաշվարկման նոր նախագիծն արդեն շրջանառության մեջ է և կընդունվի մեկ ամսվա ընթացքում:
Ներկայումս էլեկտրոմոբիլների փաստաթղթերում հաճախ նշվում է շարժիչի իրականից ավելի բարձր հզորություն, ինչի պատճառով սեփականատերերը ստիպված են լինում անցնել թանկարժեք փորձաքննություններ՝ իրական հզորությունը հաստատելու և հարկը նվազեցնելու համար:
Նոր կարգավորմամբ՝ հզորությունը կֆիքսվի համապատասխանության սերտիֆիկատում, իսկ հարկը կհաշվարկվի ըստ փաստացի տվյալների: Փոփոխությունները կտարածվեն 2026 թվականի և հաջորդող տարիների գույքահարկի վրա (վճարման վերջնաժամկետը՝ 2026 թ. դեկտեմբերի 1): Թունյանը նշել է, որ այս պահին վճարումների հարցում շտապելու կարիք չկա:












