ՀԷՑ-ն ավարտել է Հայաստանում պարտատոմսերի ամենամեծ թողարկումներից մեկը. ովքե՞ր են ներդրողները և ու՞ր է ուղղվելու գումարը

Վերջին լուրերը
ՀԷՑ-ն ավարտել է Հայաստանում պարտատոմսերի ամենամեծ թողարկումներից մեկը. ովքե՞ր են ներդրողները և ու՞ր է ուղղվելու գումարը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը 2023-ին թողարկել և ամբողջությամբ տեղաբաշխել է 32 մլրդ դրամի չափով պարտատոմսեր՝ 11.4% եկամտաբերությամբ և 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնների վճարումն իրականացնելով կիսամյակին կտրվածքով: ՀԷՑ-ի պարտատոմսերի թողարկման ծավալը և եկամտաբերությունը համադրելի են ՀՀ պետական պարտատոմսերի հետ, իսկ ՀԷՑ-ը ամենաբարձր վարկանիշով պարտատոմսեր թողարկողն է դարձել Հայաստանում։

Բանկերը ձեռք են բերել պարտատոմսերի ընդհանուր արժեքի 36,1%-ը (11,552 մլրդ ՀՀ դրամ), կենսաթոշակային հիմնադրամները՝ 53%-ը (16,96 մլրդ ՀՀ դրամ), իսկ 10,8%-ը (3,456 մլրդ ՀՀ դրամ) եղել են մանրածախ ներդրումներ։ Պարտատոմսեր ձեռք են բերել շուրջ 311 սուբյեկտներ, որոնցից միայն 14-ն են եղել բանկեր և ինստիտուցիոնալ ներդրողներ։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանն ասուլիսի ընթացքում նշել է, որ ընկերությունը 2017 թվականից սկսված ավելի քան 680 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրեր է իրականացրել, որոնք ուղղված են եղել էլեկտրաէներգիայի հաշվառման և վերահսկման սմարթ համակարգերի ներդրման, սպառողների էլեկտրամատակարարման որակի բարձրացման, նոր սպառողների՝ էլեկտրական ցանցին միացման և այլ միջոցառումների իրականացմանը:

2016-2023 թթ. էլեկտրական ցանցին միացել են 35 000 նոր բաժանորդ, որոնցից 19 939-ը Երևանի նորակառույց բազմաբնակարան շենքերի բաժանորդներն են։ Ցանցին միանալու նոր հայտ ներկայացրած բաժանորդները 118 000-ն են։ ՀԷՑ-ի տեխնիկական գծով տնօրեն Դավիթ Գրիգորյանի դիտարկմամբ, ներկայիս դինամիկան հաշվի առնելով, մինչև 2030 թվական հնարավոր կլինի ցանցին միացնել ևս 68 000 բաժանորդի։ 

Ներդրումների արդյունավետությունը գնահատվում է էներգոհամակարգում յուրաքանչյուր տարի միջինում 20,3 մլդ ՀՀ դրամի խնայողություններով, որին հնարավոր է եղել հասնել էլեկտրաէներգիայի կորուստների գրեթե կրկնակի անգամ կրճատմամբ (12,8%-ից դարձնելով այն 6,6%), աշխատակիցների թվաքանակի և ընթացիկ շահագործման ծախսերի նվազեցումով։

Նշվում է, որ պարտատոմսերի թողարկման նպատակն էր ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, որոնք ուղղված կլինեն էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, ու ընկերության վարկերի վերաֆինանսավորումը։ Նշենք նաև, որ ընկերության վարկային պորտֆելի մեծությունը կազմում է  280 մլն ԱՄՆ դոլար, որնք Կարեն Հարություննյանի, տրամադրվել են միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից շուկայականից ցածր տոկոսադրույքով՝ առանց պետական երաշխիքի։ 

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները