«Ելարան» բիզնեսի զարգացման հիմնադրամը նոյեմբերի 16-ին Ստեփանավանում կկազմակերպի HoReCa ոլորտին նվիրված կոնֆերանս

Վերջին լուրերը
«Ելարան» բիզնեսի զարգացման հիմնադրամը նոյեմբերի 16-ին Ստեփանավանում կկազմակերպի HoReCa ոլորտին նվիրված կոնֆերանս
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Ելարան» բիզնեսի զարգացման հիմնադրամը նոյեմբերի  16-ին, Ստեփանավանի Դրիմ Պարկ hյուրանոցում կազմակերպում է «Բիզնեսի և առաջնորդության զարգացում․ հաջողության ճանապարհներ» խորագրով մեկօրյա կոնֆերանս- քննարկում, որի նպատակն է զարգացնել Ստեփանավանի, ինչպես նաև հարակից համայնքներում բիզնեսով զբաղվող գործարարների գիտելիքներն ու հմտությունները, քննարկել գործարարների հետ զբոսաշրջության և բիզնեսի հաջողության մեխանիզմները, ոլորտային խնդիրներն ու նոր գիտելիքների և կապերի միջոցով նպաստել համայնքի զարգացմանը։

«Ելարան» բիզնեսի զարգացման հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ներսիսյանի գնահատմամբ՝ կոնֆերանսին մասնակցելով՝ մասնակիցները հնարավորություն կունենան տեղեկանալու HoReCa ոլորտի նորագույն միտումներին, ինչը կարևոր է արագ զարգացող աշխարհում մրցունակ լինելու համար։

«Կոնֆերանսի ընթացքում կունենանք պրոֆեսիոնալ խոսնակներ, որոնք կներկայացնեն ոլորտային հետաքրքիր թեմաներ, նաև նեթվորքինգի հնարավորություններ կստեղծվեն թեյի և լանչի ընդմիջումների ընթացքում: Ներկայացվելու են գործնական մոտեցումներ և շուկային համահունչ գիտելիքներ, որոնք կարող են օգտակար լինել մասնակիցների մասնագիտական գործունեության մեջ և կօգնեն զարգացնել նրանց կառավարման հմտությունները։ Կոնֆերանսը լավ հնարավորություն է գաղափարների փոխանակման ու մասնագիտական, համայնքային ցանցերի ձևավորման, և ապագա համագործակցությունների համար։ Մասնակիցները կարող են կիսվել ընդհանուր մարտահրավերներից և ներգրավվել քննարկումներում, որոնք կարող են նորարարական լուծումների և մոտեցումների ներշնչանք դառնալ»,- How2B-ի հետ զրույցում պատմեց Կարեն Ներսիսյանը՝ հավելելով, որ կոնֆերանսի ծրագիրը կազմված է այնպես, որ մասնակիցները ստանան առավելագույն օգուտ. հրավիրվել են տեղական և միջազգային փորձագետներ՝ մասնակիցների համար իրական արժեք ապահովելու համար։

Անդրադառնալով «Ելարան» բիզնեսի զարգացման հիմնադրամի գործունեությանը, Կարեն Ներսիսյանը  շեշտեց, որ հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի բիզնես միջավայրի զարգացմանը՝ համախմբելով ձեռնարկատերերին, ընկերություններին և անհատներին՝ ՓՄՁ-ների աճը խթանելու համար։

Հիմնադրամն առաջարկում է տարբեր միջոցառումներ և գործնական քայլեր, որոնք ուղղված են բիզնեսի զարգացմանը, կազմակերպում է մասնագիտական խորհրդատվություններ փորձագետների կողմից։

««Ելարանին» միացած ընկերությունները հնարավորություն ունեն ստանալ իրավաբանական, ֆինանսական, հաշվապահական և մարքեթինգային խորհրդատվություններ՝ մեկ էկոհամակարգի ներսում։ Ներկայացնել իրենց գործունեությունը հարթակում, հանդիպել պոտենցիալ ներդրողների հետ, մասնակցել բազմաոլորտ էքսպո միջոցառումներին,  նպաստել ցանցային կապերի ընդլայնմանը»,-նշեց Կարեն Ներսիայանը՝ շեշտելով, որ հիմնադրամը նաև նպաստում է նորարարական մոտեցումների և բիզնեսի աճի խթանմանը, ինչը կարևոր է Հայաստանի տնտեսական զարգացման համար։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները