Մեկնարկում է European Bank for Reconstruction and Development (EBRD)-ի Star Venture ծրագիրը։
Ծրագիրը բացահայտում է բարձր պոտենցիալ ունեցող, նորարարական start-up ձեռնարկություններ, որոնք զարգացման և աճի նպատակներ ունեն և աջակցում նրանց համաշխարհային մակարդակի բիզնես խորհրդատվություններով և ֆինանսների հասանելիությամբ՝ ամրապնդելով ստարտափների կատարողականությունը ու դրանց առաջխաղացումը։
Ծրագրի շրջանակներում ընտրվելու են բարձր ներուժ ունեցող, նորարարական 10 ստարտափներ Հայաստանից և երեք այլ մասնակից երկրներից, որոնք ընդայնվելու և ավելի մրցունակ դառնալու հնարավորություն կստանան։
Star Venture-ի շրջանակներում ստարտափները հնարավորություն կունենան ստանալու.
- $50000 1:1 հարմարեցված խորհրդատվություն և ուսուցում զրոյական կապիտալի դիմաց,
- Ֆինանսների հասանելիություն,
- Համաշխարհային կապեր և բիզնեսի ընդլայնում,
- Բիզնես խնդիրներն ուսումնասիրող սեմինարներ
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կգտնեք այստեղ, իսկ մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։