ԵԱԶԲ-ն ՀՀ տնտեսական աճի մինչև 7.5% դանդաղում է կանխատեսում

Վերջին լուրերը
ԵԱԶԲ-ն ՀՀ տնտեսական աճի մինչև 7.5% դանդաղում է կանխատեսում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է անդահերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը։

«Լույս» հիմնադրամն ուսումնասիրել և առանձնացրել է վերլուծության Հայաստանին վերաբերող մասի առավել ուշագրավ դրույթները։

- Advertisement -
ԵԱԶԲ-ն ՀՀ տնտեսական աճի մինչև 7.5% դանդաղում է կանխատեսում

Այսպիսով, վերլուծության մեջ նշվում է, որ 2023թ. հունիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը էապես նվազել և կազմել 6.8%՝ մայիսի 13.7%-ի դիմաց։ Ամսական տվյալները ցույց են տալիս, որ վերջին շրջանում ՀՀ տնտեսական աճին առավել մեծ նպաստում ունեցած երկու ոլորտում՝ ծառայություններում և առևտրում, աճը զգալիորեն դանդաղում է։

«Թերևս դա է պատճառը, որ ԵԱԶԲ փորձագետները 2023թ. համար կանխատեսում են ՀՀ տնտեսական աճի դանդաղում մինչեւ 7.5%։ Ընդ որում, նշվում է, որ այդ տեմպը կապահովվի հիմնականում շնորհիվ առաջին կիսամյակում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր տեմպերի։

Հիշեցնենք, որ 2022թ. ՀՀ տնտեսական աճը կազմել էր 12.6%։ Համաձայն կանխատեսման, փաստացի ստացվում է, որ Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպերով ժամանակաշրջանն ավարտվում է»,- ասվում է հիմնադրամի վերլուծության մեջ:

Նշվում է նաև, որ մարդկանց և կապիտալի ներհոսքի կտրուկ աճի պատճառով ՀՀ դրամը 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ արժևորվում է: 2022թ. սկզբի համեմատ 2023թ. հուլիսին դրամի արժևորումը կազմել է դոլարի նկատմամբ՝ 19.8%, եվրոյի նկատմամբ՝ 21.7%, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 32.4%.

«Իրական արդյունավետ փոխարժեքի առումով դրամը 2022թ. արժևորվել է 33.6%-ով, իսկ 2023թ. հունիսին՝ 2022թ. սկզբի համեմատ` 40%-ով։ Դրամի արժևորումը կարող է բացասաբար ազդել արտահանման մրցունակության վրա՝ առաջացնելով, այսպես կոչված, «հոլանդական հիվանդություն» (իրավիճակ, երբ արտարժույթի ներհոսքի կտրուկ աճի հետևանքով արձանագրվող ազգային արժույթի գերարժևորումը հանգեցնում է արտադրողների մրցունակության և, ի վերջո, արտահանման նվազման)։ Սպառողների եկամուտների կտրուկ աճն ավելացնում է պահանջարկը «ոչ արտահանելի» ոլորտներում (ներառյալ շինարարությունը եւ ծառայությունների ու առեւտրի զգալի մասը), ինչի հետեւանքով ժամանակի ընթացքում ռեսուրսները (ինչպես նյութական ու աշխատանքային, այնպես էլ ֆինանսական) տնտեսության «արտահանելի» ոլորտներից աստիճանաբար տեղափոխվում են «ոչ արտահանելի» ոլորտներ։ Արդյունքում, ժամանակի ընթացքում «արտահանելի» ոլորտների դերը տնտեսությունում կարող է նվազել, իսկ դա որպես կանոն տնտեսական աճի դանդաղման կարեւոր պատճառ է (Magud, Sosa, 2010)»:

ԵԱԶԲ հրապարակած վերլուծությունն ամբողջությամբ կգտնեք այստեղ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները