EasyPay-ը ներկայացնում է ռուսական T-Bank-ից Հայաստան դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն

Վերջին լուրերը
EasyPay-ը ներկայացնում է ռուսական T-Bank-ից Հայաստան դրամական փոխանցումներ ստանալու հնարավորություն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ռուսաստանից Հայաստան easywallet-ով արագ դրամական փոխանցումներ ստանալու մասին նորությունները շարունակվում են։ Այս անգամ հնարավոր է փոխանցումներ ստանալ T-Bank-ից (նույն ինքը՝ նախկինում հայտնի Tinkoff Bank-ից) easywallet հաշվին հեռախոսահամարի միջոցով։

Ըստ բանկի կողմից որոշված սահմանաչափերի՝ ամսական մինչև 20 000 ռուբլու չափով դրամական փոխանցումները առանց միջնորդավճարի են։ Անվճար սահմանաչափը գերազանցելու դեպքում փոխանցողից գանձվում է 1% միջնորդավճար ավելացված գումարից։ Օրինակ՝ եթե օգտատերը փոխանցել է 20 000 ռուբլի և փոխանցման օրից սկսած 30 օրվա ընթացքում փոխանցում է ևս 10 000 ռուբլի, միջնորդավճարը գանձվում է 10 000 ռուբլու 1%-ի չափով և կազմում է 100 ռուբլի։ Առանց միջնորդավճարի ավելի մեծ չափի փոխանցումների համար T-Bank-ն ունի առաջարկ։

T-Bank-ի հավելվածի օգտատերը կարող է կատարել օրական առավելագույնը 20 դրամական փոխանցում՝ յուրաքանչյուրը 50-ից 150 000 ռուբլու միջակայքում։ Իսկ փոխանցումների ամսական սահմանաչափն է 5 000 000 ռուբլին։

easywallet հաշվին փոխանցում կատարելու համար T-Bank-ի օգտատերը պետք է՝

  1. T-Bank-ի հավելվածում անցնի «Платежи» բաժին, ապա «Перевод по телефону» բաժնում սեղմի մուտքագրման տողի վրա։
  2. Բացված էջում երկրների ցանկից ընտրի Հայաստանը և մուտքագրի ստացողի հեռախոսահամարը կամ ընտրի համապատասխան կոնտակտը։
  3. Բանկերի ցանկից ընտրի easywallet։
  4. Մուտքագրի գումարի չափը ռուբլով կամ դրամով: Ընթացիկ փոխարժեքը կլինի տեսանելի։
  5. Վերջում սեղմի «Перевести» կոճակը։

easywallet-ի օգտատերը անմիջապես կտեսնի փոխանցումը իր հաշվին։

T-Bank-ի հավելվածից Հայաստան փոխանցումներ ստանալու համար անհրաժեշտ է ներբեռնել easywallet, գրանցվել և նույնականանալ, կցել բանկային քարտ կամ բացել անվճար բանկային հաշիվ հենց հավելվածում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները