EasyPay-ը միանում է «Ոսկե Ծիրան»-ին՝ որպես ֆինանսական գործընկեր 

Վերջին լուրերը
EasyPay-ը միանում է «Ոսկե Ծիրան»-ին՝ որպես ֆինանսական գործընկեր 
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

EasyPay ընկերությունը միանում է Հայաստանի առաջատար կինոփառատոնին՝ «Ոսկե Ծիրան»-ին, ինչպես նաև դրա շրջանակում անցկացվող երկու ուշագրավ միջոցառումներին՝ հանդես գալով որպես ֆինանսական գործընկեր։ 
Մեկ շաբաթ շարունակ կինոսիրողները կարող են  մասնակցել բացառիկ ցուցադրությունների, կինոհանդիպումների և երաժշտական միջոցառումների՝ ձեռք բերելով տոմսերը easywallet հավելվածից։ 

«Ոսկե Ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20․ այս ընթացքում Երևանը վերածվում է համաշխարհային կինոյի կենտրոնի՝ հյուրընկալելով Կաննի, Վենետիկի, Բեռլինի և այլ հեղինակավոր փառատոնների լավագույն ֆիլմերը։ Ցուցադրությունները կկայանան Մոսկվա կինոթատրոնում և Երևանի Կինոյի տանը։ 

 
Հուլիսի 16-ին, Rambalkoshe-ն և Ոսկե Ծիրանը ներկայացնում են եզակի համադրություն՝ կինո և կենդանի երաժշտություն։  Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվի Կաննի մրցանակակիր «Sirāt» ֆիլմը, այնուհետև Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում տեղի կունենա ֆիլմի երաժշտության հեղինակ՝ Կանգդինգ Ռեյի կենդանի համերգը։ 

 
Հուլիսի 18-ին, Rambalkoshe-ն հրավիրում է Վուդս կենտրոն՝ դիտելու Շոն Բեյքրի «Anora» ֆիլմը։ Դիտումից հետո կանցկացվի բաց քննարկում  Շոն Բեյքրի, Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ։ Երեկոն կամփոփվի ջազով ու էլեկտրոնային երաժշտությամբ։ 

Այս բոլոր միջոցառումների տոմսերը հասանելի են easywallet հավելվածի easyevents բաժնում։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները