Հայ հիմնադիներ ունեցող EasyDMARC ստարտափը, որն օգնում է բիզնեսներին պայքարել էլեկտրոնային խարդախությունների դեմ, հեղինակավոր Finances Online հարթակի կողմից արժանացել է միանգամից 2 մրցանակի՝ Expert’s Choice (Փորձագետի ընտրություն) և Great User Experience 2023 (Օգտագործողի լավագույն փորձ 2023)։
EasyDmarc-ն պլատֆորմ է, որը հնարավորություն է տալիս բիզնեսին պաշտպանել դոմեյնն ու էլեկտրոնային հասցեն ֆիշինգից, ինչպես նաև ավելացնել նամակների՝ հասցեատիրոջը հասնելու հավանականությունը։ Այսինքն՝ այն ապահովում է մաքսիմալ անվտանգություն ու արդյունավետություն, որպեսզի կեղծ նամակներն ու ֆիշինգային հարձակումները մերժվեն ստացողի կողմից։
Պրոդուկտը հիմնված է dmarc ստանդարտի վրա և այնքան էֆեկտիվ է պայքարում ֆիշինգ հարձակումների դեմ, որ նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան, իրենց .gov դոմեններին ընդգրկել են այդ համակարգում։
Վերջին տվյալներով՝ ստարտափն ունի ավելիքան 30 հազար հաճախորդ աշխարհի 130 երկրներից։
Հայկական EasyDMARC ստարտափը $2.3մլն ներդրում է ներգրավել
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։