STAN-ը հայտարարում է հայտերի ընդունման մասին իր 22-րդ փիչինգ սեսիայի համար, որը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 21-ին։
Ո՞ր ստարտափները կարող են մասնակցել
- Pre-seed կամ seed փուլում գտնվող ստարտափներ, որոնք արդեն ունեն MVP և նախնական արդյունքներ:
- Բարձր ռիսկային, բայց նորարարական և գլոբալ մարտահրավերներին ուղղված խորը տեխնոլոգիական լուծումներ ունեցող ընկերություններ։
- Ընկերություններ, որոնք ունեն կին հիմնադիրներ և գտնվում են գաղափարից մինչև կոնցեպտուալ փուլում գտնվող։
Ինչո՞ւ դիմել
Մասնակցությունը կապահովի 41 միջազգային հրեշտակ ներդրողներից բաղկացած համայնքի հասանելիություն, որոնց փորձառությունը ներառում է մասնավոր կապիտալի, վենչուրային ներդրումների, տեխնոլոգիական ձեռներեցության և կենսատեխնոլոգիաների նորարարության ոլորտները, ինչպես նաև հնարավորություններ՝ միջազգային, ավելի մեծ աջակցության ՝ Triple S Ventures-ի հետ համագործակցության արդյունքում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է:
Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։