«Ձեռնարկությունների ինկուբատոր»-ը 7.4 միլիոն դրամ կտրամադրի հետազոտական թիմերին

Վերջին լուրերը
«Ձեռնարկությունների ինկուբատոր»-ը 7.4 միլիոն դրամ կտրամադրի հետազոտական թիմերին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության հետազոտական ինստիտուտների և բուհերի հետազոտական թիմերը հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց առաջարկները Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման (Faculty Research Funding) ծրագրին։

Ծրագիրն իրականցվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ։ Հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն տարբեր հետազոտական թիմերին՝ ներքոհիշյալ գիտական ուղղություններում։ 2018 թվականից 19 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 45 հետազոտական թիմեր արդեն դարձել են ծրագրի շահառուներ՝ գրանցելով հսկայական առաջընթաց իրենց հետազոտություններում։

Ծրագրի մասին

- Advertisement -
«Ձեռնարկությունների ինկուբատոր»-ը 7.4 միլիոն դրամ կտրամադրի հետազոտական թիմերին

2021թ-ի հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին կարող են դիմել այն հետազոտական թիմերը, որոնց հետազոտական և գիտական նախագծերն առնչվում են հետևյալ ոլորտներին՝

  • Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր,
  • Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ,
  • Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ,
  • Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ,
  • Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ,
  • Բուսաբանություն և թունաբանություն,
  • Կիրառական ու փորձարարական ֆիզիկա,
  • Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում,
  • Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն,
  • Վերլուծական քիմիա:

Հայտատուները պետք է․

  • Լինեն ՀՀ-ում գործող հետազոտական ինստիտուտներից կամ համալսարաններից որևէ մեկը ներկայացնող հետազոտական թիմ (2-5 անդամներով)։  Առաջնահերթությունը կտրվի այն թիմերին, որոնք ընդգրկել են երիտասարդ հետազոտողներ (առնվազն 1  ուսանող)։
  • Առաջարկեն հետազոտական ծրագիր առաջնահերթ ոլորտներից մեկում։

Նախընտրական փուլը հաղթահարած թիմերը կհրավիրվեն հարցազրույցի՝ իրենց առաջարկը ներկայացնելու նպատակով։ Հայտերի մեծ թվի պատճառով, ցավոք, ծրագրի նախնական փուլը չհաղթահարած թեկնածուների հետազոտական նախագծի առաջարկների վերաբերյալ որակական հետադարձ կապ չի տրամադրվի։

Առավելություններ

Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 10 հետազոտական թիմերն իրենց հետազոտական ծրագրերն իրականացնելու համար կստանան ֆինանսավորում շուրջ 7.4 միլիոն ՀՀ դրամի չափով (ներառյալ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները)։

Թիմերը նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։

Ծրագրի մանրամասների ծանոթանալ և գրանցվելու համար կարող եք անցնել հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները