Ուժի մեջ են մտնում առանց մաքսատուրքի ապրանքների ներմուծման շեմի սահմանափակումները

Վերջին լուրերը
Ուժի մեջ են մտնում առանց մաքսատուրքի ապրանքների ներմուծման շեմի սահմանափակումները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի օգոստոսի 19-ից Հայաստանում ուժի մեջ են մտնում նոր կանոններ, որոնք էականորեն փոխում են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման պայմանները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ Ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ցամաքային տրանսպորտով կամ հետիոտնային եղանակով, ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով ՀՀ տեղափոխվող (ներմուծվող) անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման բնաիրային և արժեքային չափաքանակների արտոնության շեմը կնվազեցվի 2024 թվականի օգոստոսի 19-ից։ Հիմքը ՀՀ կառավարության օգոստոսի 8-ին կայացրած որոշումն է:

Եթե նախկինում քաղաքացիները կարող էին առանց հարկերի ներմուծել մինչև 500 եվրո արժողությամբ կամ 25 կգ քաշով ապրանքներ, ապա այժմ այդ սահմանը իջեցվել է՝ հասնելով 200 եվրոյի կամ 10 կգ-ի:

Կարևոր է նշել, որ նոր կանոնները չեն վերաբերում օդային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները