28.1 C
Yerevan
Friday, July 1, 2022

«Մենք ականատես ենք լինում արտահանման և ներմուծման անհավատալի աճի, ինչն էլ, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժեւորմանը». ԿԲ նախագահ

Վերջին լուրերը

«Մենք ականատես ենք լինում արտահանման և ներմուծման անհավատալի աճի, ինչն էլ, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժեւորմանը». ԿԲ նախագահ
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, ինձ ասում են «բոյով» կամ «բոյով լրագրող», սիրում եմ ինքնաթիռները, կործանիչները, բայց Ձեզ այս հարթակում կպատմեմ տեխնոլոգիաների մասին, բիզնես աշխարհը կբացահայտենք միասին, իսկ Ձեզ հետաքրքրող թեմաների մասին գրեք ինձ հետևյալ հարթակններում, խոսենք ու քննարկենք միասին:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը Orion Summit 2022-ի ժամանակ ասաց, որ այժմ ճգնաժամի այնպիսի միջնամասում ենք, որը վերջին 40-50 տարվա ընթացքում մեզ հետ չէր պատահել: 

Նրա խոսքով, այդ իսկ պատճառով կա գնաճ կոչվող մի երեւույթ, որն արձանագրվել է նույնիսկ ԱՄՆ-ում, իսկ այդպիսի դեպք նրանց հետ հավանաբար պատահել էր 1980-ականներին: 

«Մենք ընդհանուր առմամբ ունենք մանդատ՝ տնտեսության համար ապահովել գների կայունություն և կանխատեսելի գների հետագիծ: Այդ իսկ պատճառով փոխարժեքն օգտագործում ենք որպես գործիք։ Չէի ուզի իբրև հաճոյախոսություն ընդունել այն, որ մեր դրամը ամուր է: Դա էկզոգեն գործոն է, որը տեղի է ունենում մեզ հետ՝ կապված Հայաստան օտարերկրյա այցելուների հետ: Հայաստանից արտահանման աճը այստեղ իր դերակատարումը նույնպես ունի»,-ասաց նա:

«Հայաստանը դիրքավորվում է ոչ թե այսօրվա կարիքներից ելնելով, այլ ապագայի». ԲՏԱ փոխնախարար

ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ երեկոյան ռեստորաններում օտարերկրյա այցելուներն ըստ վիճակագրական կանոնների՝ արտահանում է: 

«Հետևաբար, մենք ականատես ենք լինում արտահանման և ներմուծման անհավատալի աճի, ինչն էլ, բնականաբար, բերում է ազգային արժույթի արժեւորմանը»,- ասաց ԿԲ նախագահը:

Նրա խպոսքով, այժմ, հատկապես արտահանողները փորձում են արհեստականորեն արժեզրկել հայկական դրամը և կոչ են անում Կենտրոնական բանկին միջամտել ու արժեզրկել հայկական դրամը, ինչն ըստ երևույթին, պետք է օգնի հայ արտահանողներին ավելի մրցունակ լինել դրսում։ 

«Բայց արդյո՞ք դրամի 5-10% արժեզրկումն այն խթանն է, որն անհրաժեշտ է հայ արտահանողներն արդյունավետ լինելու համար։ Իմ պատկերացմամբ  դա լուծում չէ, լուծումը եզակի լինելն է: Այսպիսով, եթե մենք ուզում ենք եզակի լինել, կան մի քանի բաներ, որոնք պետք է անենք միասին, այնպես որ ես հույսս չդնեմ միայն արհեստականորեն արժեզրկված փոխարժեքի վրա՝ որպես մեր ինովացիոն քաղաքականության գործիք»,-հայտարարեց Մարտին Գալստյանը:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_img