Նորույթ․ արդեն հնարավոր է ստանալ ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանի ВТБ Онлайн հավելվածից easywallet հաշվին

Վերջին լուրերը
Նորույթ․ արդեն հնարավոր է ստանալ ակնթարթային դրամական փոխանցումներ Ռուսաստանի ВТБ Онлайн հավելվածից easywallet հաշվին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

EasyPay ընկերությունը Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումներ ստանալու նոր տարբերակ է ներկայացնում։ Այժմ հնարավոր է գումար ստանալ նաև ВТБ Онлайн հավելվածից ուղիղ easywallet հավելվածի հաշվին՝ հեռախոսահամարի միջոցով։ 

Գումարը փոխանցվում է easywallet օգտատիրոջ հաշվին անմիջապես։ Նրա համար փոխանցումները առանց միջնորդավճարի են, իսկ փոխանցողի համար՝ փոխանցվող գումարի 0․5%-ի չափով, առնվազն՝ 30 ռուբլի։ Մեկ փոխանցման համար գործում է 50-ից 150,000 ռուբլի սահմանաչափ, իսկ մեկ օրվա ընթացքում հնարավոր է փոխանցել առավելագույնը 1,000,000 ռուբլի։ Ամսական սահմանաչափը նույնպես 1,000,000 ռուբլի է, իսկ բանկի «Привилегия» կամ «Прайм+» ծառայությունների փաթեթից օգտվող հաճախորդների համար՝ 5,000,000 ռուբլի։ ВТБ Онлайн հավելվածից գումարը փոխանցվում է ռուբլով, և այն ավտոմատ կերպով փոխարկվում է դրամի։ Փոխանցումը կատարվում է ստացողի՝ easywallet հաշվին կցված հեռախոսահամարին։ 

Գումար փոխանցելու համար անհրաժեշտ է, որ ВТБ Онлайн հավելվածի օգտատերը գլխավոր էջում սեղմի «Перевести по телефону» կոճակը, մուտքագրի ստացողի հեռախոսահամարը, հաջորդաբար ընտրի «В другую страну» → «Армения» → «По номеру телефона» → «ООО «Изи Пей»» տարբերակները, ևս մեկ անգամ մուտքագրի ստացողի հեռախոսահամարը, լրացնի փոխանցվող գումարի չափը և սեղմի հաստատման կոճակը։ Ահա և վերջ․ գումարը կփոխանցվի easywallet օգտատիրոջ հաշվին ակնթարթորեն։ 

Հիշեցնենք, որ ինչպես ցանկացած գործարք անելու, այնպես էլ ВТБ Онлайн հավելվածից easywallet հավելվածի հաշվին փոխանցումներ ստանալու համար easywallet օգտատերը պետք է լինի նույնականացված, կցի բանկային քարտ իր հաշվին կամ բացի անվճար բանկային հաշիվ անմիջապես հավելվածում։ 

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները