Հոկտեմբերի 4-ին Մերիդիան կենտրոնում տեղի ունեցավ 19-րդ DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին բազմաթիվ հյուրեր արտերկրից, կազմակերպիչներ, դեսպաններ և մասակիցներ։ Ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի քաղաքպետ Տիգրան Ավինյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՀՀ-ում ԱՄՆ Դեսպան Քրիստինա Քվին, Միջոցառման կազմակերպիչները։
Միջոցառման կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Սարգիս կարապետյանն իր խոսքում կարևորելով աշխարհում գիտատեխնոլոգիական նորարությունների դերը, նշեց, որ Հայաստանը երբեք անմասն չի մնացել և, բազմաթիվ օրինակներով, իր կարևոր ներդրումն է ունեցել ոլորտի զարգացման գործում։
Հայկական տեխնոոլորտի ամենամասշտաբային ցուցահանդեսի առաջին օրվա մասին պատմում ենք How2B-ի ռեպորտաժում.