Բնակարան և տեխնոկենտրոն Արցախում՝ Դիջիթեյնից

Վերջին լուրերը
Բնակարան և տեխնոկենտրոն Արցախում՝ Դիջիթեյնից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հանրային Հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագիծին է միացել նաև Դիջիթեյն տեխնոլոգիական ընկերությունը։

Ծրագրի շրջանակում Դիջիթեյնի աջակցությամբ նախատեսվում է 2022 թվականին Արցախում կառուցել 3 սենյականոց բնակարան՝ նախատեսված տունը կորցրած ընտանիքի համար։

- Advertisement -
Բնակարան և տեխնոկենտրոն Արցախում՝ Դիջիթեյնից

Այս պահին «100 տուն Արցախում» նախագրի շրջանակում պատրաստ է 7 տուն, սակայն պլանավորվում է մինչև տարեվերջին  ավարտին հասցնել նախատեսված 100 տան շինաշխատանքները։

Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ «Դիջիթեյն» ընկերությունը հանդես է գալիս ոչ միայն բնակարանի կառուցման նախաձեռնությամբ, այլև՝ տեխնոկենտրոնի։ 

Մարքեթինգային ծրագրերի ղեկավար Մանանա Հովակիմյանը  նշեց, որ Դիջիթեյնը լինելով հայաստանյան խոշոր տեխնոլոգիական ընկերություններից մեկը, յուրաքանչյուր օր ստեղծելով  ծրագրային նորարար լուծումներ կարևորում է ապակենտրոնացումը և մարզերի  զարգացումը հենց տեխնոլորտում․  «Ի վերջո հենց կրթությունն է մեր զարգացման առաջին և ամենակարևոր հիմնասյունը։ Դիջիթեյնի կողմից կառուցվող  տեխնոլոգիական կենտրոնի առկայության դեպքում վստահ եմ, ոչ միայն Դահրավ գյուղի, այլև հարակից գյուղի երեխաները հնարավորություն կունենան ստանալու ուսում և դառնալու ամենաստեղծարար և մրցունակ մասնագետները՝ իրենց աշխատասիրության ու նորար մտքի շնորհիվ զարգացնելով մեր երկիրը»։

Նշենք, որ «Դիջիթաուն» նախագծի շրջանակում իրականացվում է «Միտք» տասներկուշաբաթյա ձեռնարկատիրական ծրագիրը՝ նախատեսված գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափների համար՝ հագեցած ինտենսիվ գործնական դասընթացներով, որոնք միտված են  ապահովելու ստարտափի աճն ու զարգացումը։ 

Մարքեթինգային ծրագրերի ղեկավար Մանանա Հովակիմյանը ուրախությամբ ընդգծեց․ «Մեր տաղանադվոր արցախցի երիտասարդները, հնարավոր է, ինչու ոչ՝ հենց այս տեխնոկենտրոնում ուսում ստանալուց հետո գեներացնեն գաղափարներ, ստեղծեն իրենց ստարտափները, և «Դիջիթեյնը» մեծ սիրով պատրաստ է ընդունել նրանց «Միտք» ինկուբացիոն ծրագրի շրջանակում՝ օգնելու զարգացնել իրենց մտահաղացումը, դարձնելու այն մրցունակ, որպեսզի կարողանան դուրս գալ միջազգային հարթակներ և նոր շուկաներ գրավել»։  

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները