«Զվարթնոց» օդանավակայանով մեկնած և ժամանած ուղևորների թիվն աճել է 46%-ով

Վերջին լուրերը
«Զվարթնոց» օդանավակայանով մեկնած և ժամանած ուղևորների թիվն աճել է 46%-ով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Քաղավիացիայի կոմիտեից (ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն է) տեղեկանում ենք, որ 2023-ին «Զվարթնոց»-ով մեկնել և ժամանել է ռեկորդային 5.330.308 ուղևոր, որը նախորդ տարվա ցուցանիշը (3.649.764) գերազանցել է շուրջ 46%-ով: 

Նշենք նաև, որ նախորդ տարի Հայաստան ժամանողների թիվը ավելի շատ էր քան մեկնողներինը, ժամանողների թիվը կազմել էր 2.674.793, մեկնողներինը՝ 2.655.515:

- Advertisement -
«Զվարթնոց» օդանավակայանով մեկնած և ժամանած ուղևորների թիվն աճել է 46%-ով

Ամենաակտիվը համարվող օգոստոս ամսին Հայաստան ժամանած և այստեղից մեկնած ուղևորների թիվը թիվը կազմել է 637.735, որը նախորդ տարիների ամենաբարձր արդյունքն է եղել։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները (ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգն է) տարբերվում են Քաղավիացիայի կոմիտեի տվյալներից և կազմում են 5.052.056 ուղևոր, իսկ «Կարգո» տերմինալից՝ 1.910, ընդհանուր՝ 5.053.966 մարդ: Տարբերությունը կազմում է 276.342, ինչը կարելի է բացատրել տարանցիկ (տրանզիտ) ուղևորների գործոնով, որոնք ՀՀ պետական սահմանը չեն հատում, սակայն ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից հաշվվում են:

Բեռնափոխադրումների ծավալները, Հայաստանի երկու միջազային օդանավակայաններով՝ «Զվարթնոցով» ու Գյումրու «Շիրակով», նախորդ տարի կազմել է 33.852 տ բեռ ու փոստ: 2022-ին այդ թիվը 23.340 տ էր, որը միայն «Զվարթնոց»-ի ցուցանիշն է եղել, քանի որ «Շիրակ»-ով բեռ և փոստ չէր տեղափոխվել: Ընդ որում՝ նախորդ տարի առաքված բեռի ծավալը կազմել է 17.568 տ, իսկ ներմուծվածինը՝ 16.284 տ:

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները