Դեմքը՝ որպես տոմս. Մեկնարկել է Orion Summit 2022-ի գրանցումը

Վերջին լուրերը
Դեմքը՝ որպես տոմս. Մեկնարկել է Orion Summit 2022-ի գրանցումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը բաց է գրանցումների համար։ Մասնակիցները կարող են գրանցվել նորարարական տեխնոլոգիայով՝ Face as a Ticket հատուկ հավելվածում (AndroidiOS) լրացնելով էլ.փոստի հասցեն և սկանավորելով դեմքը:


Face as a Ticket-ը մշակել է գագաթնաժողովի գործընկեր Scylla-ն։ Հավելվածի շնորհիվ մասնակիցները կունենան անձնական կենսաչափական անցագրեր:

Գործարկվել է նաև միջոցառման պաշտոնական կայքը, որտեղ կարելի է ստանալ տեխնոլոգիական գագաթնաժողվի մասնակիցների, օրակարգի և գործընկերների մասին տեղեկատվություն։ Գրանցվելու համար պետք է կայքի մոբայլ տարբերակում սեղմել Register կոճակը և հետևել հետագա հրահանգներին։ Միջոցառման ժամանակ մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը «կճանաչի» դեմքը և հնարավորություն կտա մուտք գործել առանց թղթային կամ էլեկտրոնային տոմսի։ 

Orion Summit 2022-ը Երևանում մեկ հարթակում կհամախմբի ապագա միլիարդանոց (միաեղջյուր/unicorn) ընկերությունների հիմնադիրներին, որոնք իրենց հաջողության պատմությունը կներկայացնեն՝ մոտիվացնելով երիտասարդ ստարտափերներին։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները