DeepOrigin-ը կանցկացնի DO Challenge 2024 կոդավորման մրցույթը

Վերջին լուրերը
DeepOrigin-ը կանցկացնի DO Challenge 2024 կոդավորման մրցույթը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում նոր գրասենյակի բացման առթիվ՝ DeepOrigin-ը հայտարարում է ծրագրավորման մրցույթ, որը կոչվում է DO Challenge 2024։

BiosimAI-ի հետ միաձուլվելուց հետո DeepOrigin-ը նպատակ ունի հեղափոխել դեղերի հայտնաբերումը իր մոլեկուլային մոդելավորման և սիմուլյացիայի առաջատար գործիքներով, որոնք օգտագործում են բարձր արդյունավետությամբ հաշվարկներ և արհեստական ​​ինտելեկտ: Ընկերությունը պարտավորվում է ժողովրդավարացնել դասի լավագույն գիտական ​​գործիքների հասանելիությունը՝ դրանք առաջարկելով իր Life Sciences Platform հարթակում։

- Advertisement -
DeepOrigin-ը կանցկացնի DO Challenge 2024 կոդավորման մրցույթը

DO Challenge 2024-ը մասնակիցների համար հնարավորություն է ցուցադրելու կոդավորման հմտությունները և կարճ ժամանակում նորարարական լուծումներ գտնելու կարողությունը՝ աշխատելով փոքր թիմում:

Մրցույթը կներառի 2-3 խնդիր, որոնք մինչև 4 հոգանոց թիմը պետք է լուծի 10 ժամում:

Խնդիրները կպահանջեն բարձր արդյունավետ կոդ գրելու և մեքենայական ուսուցման հմտություններ՝ երկու ոլորտներ, որտեղ DeepOrigin-ի թիմը Հայաստանում իրականացնում է հետազոտություն և մշակում:

Մրցույթը կանցկացվի մարտի 23-ին, ժամը 09։00-22։00-ն, DeepOrigin-ի հայաստանյան գրասենյակում։ Գրանցման վերջնաժամկետը մարտի 15-ն է։ Գրանցվել կարող եք այստեղ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները