Դանիայի դպրոցներում հավելվածի միջոցով հետևում են աշակերտների տրամադրությանը

Վերջին լուրերը
Դանիայի դպրոցներում հավելվածի միջոցով հետևում են աշակերտների տրամադրությանը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Դանիացի դպրոցականները կանգնած են աննախադեպ չափերի ճգնաժամի առաջ. վերջին տասնամյակների ընթացքում դեպրեսիա ունեցող երեխաների և երիտասարդների թիվն ավելացել է ավելի քան վեց անգամ։ Փորձելով հաղթահարել այս խնդիրը, դանիական դպրոցները դիմել են նորարարական լուծումների, ինչպիսին է Woof հարթակը, գրում է rb.ru-ն։

Woof-ը տեղական սկսնակ ընկերություն է, որը մշակել է վեբ հավելված՝ աշակերտների հոգեկան վիճակն ու տրամադրությունը գնահատելու համար: Շաբաթը մեկ անգամ երեխաները պատասխանում են մուլտիպլիկացիոն շան հարցերին, որը վերլուծում է տվյալները և ձևավորում «տրամադրության պատկեր» դասարանի համար:

- Advertisement -
Դանիայի դպրոցներում հավելվածի միջոցով հետևում են աշակերտների տրամադրությանը

Հավելվածի օգնությամբ ուսուցիչները և դպրոցի ղեկավարությունը կարող են հետևել աշակերտների բարեկեցությանը և միջոցներ ձեռնարկել այն բարելավելու համար:

Woof հարթակն արդեն ներդրվել է Դանիայի ավելի քան 600 դպրոցներում, և օգտատերերի թիվը շարունակում է աճել: Բետա թեստավորումը ցույց է տվել, որ հավելվածն օգտագործող դպրոցների 80%-ում ընդհանուր տրամադրությունը բարելավվել է միջինը 0,35 միավորով 1-ից 5 միավորանոց սանդղակում:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր փորձագետներն են վստահ նման գործիքների արդյունավետության մեջ՝ հավատալով, որ դրանք կարող են խրախուսել վատ սովորությունները և մտահոգություն առաջացնել տվյալների հավաքագրման և օգտագործման վերաբերյալ:

Woof թիմն աշխատում է Կոպենհագենի ծայրամասում գտնվող նկուղային գրասենյակում և ունի ընդամենը երեք աշխատակից: Ստարտափի գաղափարը ծագել է հիմնադիրներ Մաթիաս Պրոբստի և Ամալյա Դանկերտի որպես ուսուցիչներ հանրային դպրոցում աշխատելուց հետո:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները