Կրիպտո-շուկային թույլատրվեց կանխիկ աշխատել՝ 300,000 դրամի սահմանաչափով

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարությունն դեկտեմբերի 11-ի նիստում հավանություն է տվել օրենսդրական փոփոխություններին, որոնցով անցումային փուլում գտնվող կրիպտո-ընկերություններին ժամանակավորապես թույլատրվում է աշխատել կանխիկով։ Նախագիծն Ազգային ժողով կներկայացվի անհետաձգելի ռեժիմով։

Ըստ նոր կարգավորման.

  • Թույլատրվում են կրիպտոակտիվներով կանխիկ գործարքները, եթե դրանք չեն գերազանցում 300,000 ՀՀ դրամը։
  • Անկախ գործարքի գումարից՝ փոխանակման կետը պարտավոր է իրականացնել հաճախորդի պատշաճ նույնականացում և վարել գործարքների հաշվառում։

Խնդիրն առաջացել էր նրանից, որ թեև 2026թ. հունվարի 1-ից օրենքը պահանջում է անցնել ամբողջական անկանխիկի, առևտրային բանկերը հաճախ հրաժարվում են սպասարկել դեռևս չլիցենզավորված ընկերություններին՝ ելնելով փողերի լվացման ռիսկերից։ Այս փոփոխությունը լուծում է այդ «փակուղին»՝ հնարավորություն տալով բիզնեսին շարունակել օրինական աշխատանքը մինչև լիարժեք լիցենզավորումը։ Միևնույն ժամանակ, Կենտրոնական բանկին լիազորություն է տրվում խստորեն վերահսկել կանխիկ գործարքների թափանցիկությունն ու հաճախորդների տվյալների հավաքագրման գործընթացը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները