«Convergence India» տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումները բաց են

Վերջին լուրերը
«Convergence India» տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումները բաց են
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թվականի հունվարի 17-19-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի «Պրագատի Մայդան» ցուցահանդեսային համալիրում կայանալիք երկրի տեխնոլոգիական ամենամեծ միջոցառման՝ «Convergence India» ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:

Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու հեռահաղորդակցության և հեռարձակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային էլեկտրոնիկայի, կաբելային և արբանյակային հաղորդակցության, ինչպես նաև ամպային հաշվարկների ոլորտում վերջին զարգացումներին։

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2023թ. հոկտեմբերի 24-ը՝ հետևյալ հղումով:

Միջոցառման մանրամասները ներկայացված են ցուցահանդեսի պաշտոնական կայքում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 010 590138, 010 590162 հեռախոսահամարներով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները