Content Writer

Կազմակերպություն՝ Team2B
Գտնվելու վայր՝ Երվանդ Քոչար 8/8
Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
Վերջնաժամկետ՝ Սեպտեմբերի 30, 2022

Team2B-ին փնտրում է պատասխանատու և բանիմաց Content Writer-ի մարքեթինգային թիմի հետ ամենատարբեր նախագծերն իրագործելու և սոցիալական մեդիայի գրագետ մարքեթինգն իրականություն դարձնելու համար։

Ի՞նչ է անելու Content Writer մասնագետը

  • Ստեղծելու է գրագետ տեքստային կոնտենտ սոցիալական մեդիայում ներկայացնելու համար,
  • Կազմելու է տեքստ` մշակված կոնտենտ պլանի հիման վրա, 
  • Թիմի հետ մշակելու է ամենամսյա կոնտենտ պլան/ներ։
  • Ստեղծելու է տեքստային կոնտենտ այլ հարթակների համար,
  • Իրականացնելու է բանալի բառերի հետազոտություն և ըստ այդմ՝ մշակելու է կոնտենտ,
  • Իրականացնելու է շուկայի հետազոտություն։

Ի՞նչ հմտություններ պետք է ունենա մասնագետը այս ամենը իրագործելու համար

  • Նվազագույնը 1 տարվա փորձ որպես Content Writer,
  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • SMM հմտությունների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Բազմակողմանի զարգացվածություն և շրջահայացություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • Թիմի հետ աշխատելու հմտություններ,
  • Կատարված աշխատանքը վերլուծելու, եզրակացություններ կատարելու և դրանց հիման վրա հաշվետվություն կազմելու փորձ։

Ի՞նչ կստանա մասնագետը Team2B-ից

  • Մրցունակ աշխատավարձ,
  • Անընդհատ զարգանալու, նոր ոլորտներում փորձառություն ունենալու հնարավորություն,
  • Կարիերան և կրթությունը զարգացնելու հնարավորություն,
  • Մեծագույն պատմության մասը դառնալու հնարավորություն։

Ի՞նչ անել

Ուղարկել ինքնակենսագրականը և առկայության դեպքում պորտֆոլիոն hr@team2b.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով «Content Writer» արտահայտությունը։

հ․գ․ Ուղեկցող նամակը խրախուսվում է։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ