Գլոբալ խափանում ChatGPT-ում

Վերջին լուրերը
Գլոբալ խափանում ChatGPT-ում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Դեկտեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով ժամը 23:30-ի սահմաններում, ChatGPT-ի աշխատանքում տեղի է ունեցել գլոբալ խափանում: Օգտատերերը հաղորդել են, որ չատ-բոտը չի արձագանքում հարցումներին կամ ցուցադրում է «ներքին սերվերի սխալ» հաղորդագրություն:

OpenAI-ն իր պաշտոնական էջում հաստատել է, որ ChatGPT-ն, API-ն և Sora վիդեոգեներատորը բախվել են բարձր սխալների մակարդակի: Ընկերությունը նշել է, որ խնդիրը պայմանավորված է արտաքին մատակարարի հետ կապված խնդիրներով և աշխատում է այն լուծելու ուղղությամբ: Այժմ համակարգի աշխատանքը վերականգնվել է:

Նմանատիպ խափանումներ նախկինում ևս տեղի են ունեցել: Օրինակ, հունիսին ChatGPT-ն անջատվել է լայնածավալ խափանման հետևանքով:

ChatGPT-ն, որը մշակվել է OpenAI-ի կողմից, աշխարհում ամենահայտնի արհեստական բանականության չատ-բոտն է՝ շաբաթական 300 միլիոն ակտիվ օգտատերերով և օրական 1 միլիարդ հաղորդագրությունների մշակմամբ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները