Հաքերը ստիպել է GPT-4o-ին աշխատել «աստվածային ռեժիմով»՝ ընդհանրապես առանց սահմանափակումների

Վերջին լուրերը
Հաքերը ստիպել է GPT-4o-ին աշխատել «աստվածային ռեժիմով»՝ ընդհանրապես առանց սահմանափակումների
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Անցյալ չորեքշաբթի X-ի օգտատեր Pliny the Prompter-ը թողարկել էր OpenAI-ի առաջատար նեյրոնային ցանցի հատուկ տարբերակը, որը կոչվում էր GODMODE GPT: Նա կարողացել է ստիպել նոր GPT-4o մոդելին շրջանցել բոլոր սահմանափակումները։ Մոդելն օգտագործում էր հայհոյանքներ, պատմում՝ ինչպես ներխուժել մեքենաներ, պատրաստել արգելված նյութեր և այլն:

Իհարկե, փորձը երկար շարունակվել չէր կարող։ GODMODE GPT նեյրոնային ցանցի՝ X սոցիալական ցանցում վիրուսային դառնալուց հետո, OpenAI-ն ուշադրություն է հրավիրել միջադեպի վրա և թողարկումից ընդամենը մի քանի ժամ անց հեռացրել մոդելը կայքից: Այժմ այն ​​այլևս հասանելի չէ, սակայն X սոցցանցում հաքերը շարունակում է տեղադրել գրառումներ, որոնք պարունակում են GPT-4o-ի «վատ խորհուրդների» սքրինշոթեր։

Օգտատերը GPT-4o մոդելը կոտրելու համար օգտագործել է հնացած ինտերնետ ժարգոն leetspeak-ը՝ տառերը փոխարինելով թվերով և հատուկ նիշերով, ինչը հաստատվում է սքրինշոթներով: OpenAI-ը չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք leetspeak-ը կարող է օգտագործվել ChatGPT սահմանափակումները շրջանցելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները