Yandex Go-ը ընկերությունը կհրաժարվի իր միջնորդավճարի մի մասից այն պատվերների դեպքում, որոնց արժեքը բարձր պահանջարկի պայմաններում ավելի քան կրկնակի գերազանցում է նույն ուղղության բազային սակագնով երթի արժեքը։
Ըստ ընկերության՝ գնի բարձրացման գործակիցը գործում է այն ժամանակ, երբ համակարգում ազատ վարորդների համամասնությունը նվազում է, իսկ պատվերների քանակը՝ աճում։
Վարորդները նման պատվերները կտեսնեն պատվերի քարտում․ պատվերների մոտ կցուցադրվի մանուշակագույն նշում՝ բարձր պահանջարկի և ծառայության նվազեցված վարձատրության մասին։
Պատվերի բազային արժեքը ձևավորվում է ծառայության սակագնով՝ ներառելով ուղևորության հիմնական գինը, վճարովի լրացուցիչ ծառայություններն (օրինակ՝ մանկական նստատեղ), վճարովի մոտեցումը և սպասման վճարը։












