Այսօր՝ վերջին մի քանի ժամվա ընթացքում, OpenAI-ի ChatGPT չաթ-բոտն անջատվել է որոշ օգտատերերի համար՝ ամբողջ աշխարհում:
Այս խնդրի մասին մի շարք օգտատերեր գրառումներ են կատարել X-ում և Threads-ում:
OpenAI-ը «լուրջ խափանում» է անվանել տեղի ունեցածը և տեղեկացրել, որ ընկերությունն արդեն հայտնաբերել է խնդիրը և աշխատում է այն շտկելու ուղղությամբ:
Վերջին 30 օրվա ընթացքում ChatGPT-ի օգտատերերի համար մի քանի մասնակի անջատումներ են տեղի ունեցել: Ամենաուշագրավ միջադեպն այն էր, երբ օգտատերերը չկարողացան մուտք գործել web-ի արդյունքների բաժին՝ անցյալ ամիս Bing API-ի խափանման պատճառով:
Ըստ OpenAI-ի՝ ChatGPT-ն ունի շաբաթական ավելի քան 100 միլիոն օգտատեր:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։