ԱՄՆ-ում Chase բանկի հաճախորդներն օգտվել են վճարային համակարգի սխալից և իրենց հաշիվներից կանխիկացրել տասնյակ հազարավոր դոլարներ: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Օգոստոսին սոցցանցերում սկսել էր տարածվել տեղեկատվություն, որ Chase-ում յուրաքանչյուրն իր հաշվից կարող է կանխիկացնել «անսահմանափակ քանակությամբ գումար»: Տեղեկատվության համաձայն, չեկեր ընդունելու ունակ բանկոմատներում կարելի էր տեղադրել ցանկացած գումարով չեկ և անմիջապես ստանալ գումարը:
Նրանք, ովքեր փորձել են այս հնարքը, ասում էին, որ բանկոմատի կողմից կեղծ չեկն ընդունելուց հետո դրանում նշված գումարը հայտնվում էր իրենց հաշվին, իսկ հետո նրանք կարողանում էին անարգել կանխիկացնել այն: Ամերիկացիները հասցրել են հազարավոր դոլարներ կանխիկացնել, իսկ Նյու Յորքի որոշ բանկոմատների մոտ նույնիսկ հերթեր էին գոյացել:
Շուտով Chase-ը նկատել է խնդիրը և արգելափակել է կեղծ չեկերով կանխիկ դրամի տրամադրման հնարավորությունը, իսկ նրանց հաշիվներում, ովքեր հասցրել էին գումար կանխիկացնել, հայտնվել են խոշոր պարտքեր՝ Chase-ի հաճախորդներից մեկը պարտք էր 11 հազար դոլար, իսկ մյուսը՝ 31 հազար:
Ընկերության ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել, թե ինչպես է այդքան մեծ թվով մարդկանց հաջողվել այդքան հեշտությամբ խաբել անվտանգության համակարգին:
Կարդացեք նաև՝
- GPT Store-ում հայտնաբերվել են OpenAI կանոնների բազմաթիվ խախտումներ
- Apple-ին կասկածում են իշխանությունների հետ սերտ համագործակցության մեջ
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: