EasyPay ընկերության և Բարեկամության զբոսայգու գործընկերության շրջանակում 2024 թ․-ի հուլիսի 27-ին Գյումրիում կանցկացվի 5 կմ երկարությամբ Բարեկամության վազքը։ Գյումրու Բարեկամության զբոսայգում սպասվող մարաթոնը նվիրված է հասարակության ներգրավմամբ կանաչ քաղաքի ձևավորմանը։ Վազքի արդյունքում «Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամը Գյումրուն նվիրատվությամբ կհատկացնի ծառեր՝ ըստ վազորդների քանակի:
Մարաթոնի մասնակիցների գրանցումը կսկսվի 11:00-ից Բարեկամության զբոսայգում, ինչից հետո մասնակիցները կնախապատրաստվեն վազքին և կծանոթանան ճիշտ վազելու տեխնիկական նրբություններին մասնագետի օգնությամբ։ Բարեգործական վազքը կմեկնարկի Բարեկամության զբոսայգում 12։00-ին և կշարունակվի դեպի Անկախության հրապարակ և հակառակ ուղղությամբ։ Այն կավարտվի 13։00-ին և կամփոփվի մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցների պարգևատրմամբ և մասնակիցների խրախուսական նվերների հանձնմամբ։
Մարաթոնին կարող են մասնակցել Գյումրի այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը և քաղաքի բնակիչները, այդ թվում՝ երեխաները: Մասնակցության վճարը 5000 դրամ է։
Միանալով Բարեկամության վազքին՝ մասնակիցները կնպաստեն Գյումրու ծառապատմանն ու կանաչ տարածքների ավելացմանը։ Տոմսերը հնարավոր է ձեռք բերել միայն easywallet հավելվածով և EasyPay տերմինալներով։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: