Ճապոնական համալսարանի գիտնականները սկսել են անլար մեքենաների լիցքավորման փորձարկումը նոր մեթոդով, գրում է Nikkei Asia-ն։
Ճանապարհներներին՝ լուսացույցի մոտ, տեղադրված է հատուկ սարք։ Էլեկտրական մեքենան հենց իր գոտում լիցքավորվում է. նախնական տվյալներով լիցքավորման 10 վայրկյանում մեքենայի վարման երկարությունն ավելանում է 1 կմ-ով։
Փորձարկումները կտևեն մինչև 2025 թվականը։ Էլեկտրական մեքենաների անլար լիցքավորման նոր եղանակով ճանապարհի առաջին հատվածը կհայտնվի մինչև 2030 թվականը։
Գիտնականները կարծում են, որ այս մեթոդի կիրառմամբ հնարավոր կլինի էլեկտրամոբիլներում ավելի քիչ հզոր մարտկոցներ տեղադրել, ինչը դրականորեն կանդրադառնա դրանց մատչելիության և քաշի վրա։
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: