Career City Fest-ն այս տարի կանցկացվի երկրորդ անգամ՝ հատուկ արցախահայերի համար

Վերջին լուրերը
Career City Fest-ն այս տարի կանցկացվի երկրորդ անգամ՝ հատուկ արցախահայերի համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Career City FestSkill — Event Marketing Company
Երբ՝ հոկտեմբերի 26, 12:00-19:00
Որտեղ՝ Meridian Expo & Event Centre

Միջոցառման մասին.

- Advertisement -
Career City Fest-ն այս տարի կանցկացվի երկրորդ անգամ՝ հատուկ արցախահայերի համար

Career City Fest-ն այս տարի կանցկացվի երկրորդ անգամ՝ հատուկ ձևաչափով։

Արտահերթ Career City Fest-ը մեկ հարթակում կհամախմբի բոլոր այն ընկերություններին, կրթական հաստատություններին և կազմակերպություններին, որոնք պատրաստ են աջակցել Արցախահայությանը կրթության, աշխատանքի և սոցիալական ոլորտներում, ինչպես նաև կարիերայի զարգացման հնարավորություններ փնտրող բոլոր անձանց։

Միջոցառումը հնարավորություն կտա ծանոթանալու երկրի լավագույն գործատուների լավագույն առաջարկներին մեկ վայրում․

  • Թափուր աշխատատեղեր,
  • Աշխատանքի դիմելու հարցում խորհրդատվություն և աջակցություն
  • Ծանոթացում կրթական և մասնագիտական վերապատրաստման հնարավորություններին
  • Սոցիալական աջակցության ծրագրերի ներկայացում
  • Թեմատիկ ելույթներ և պանելային քննարկում
  • Նոր և օգտակար կապերի հաստատում

Միջոցառման մասնակցությունն ազատ է ինչպես ընկերությունների, այնպես էլ այցելել ցանկացող անհատների համար։

Մենք կազմել ենք փոքր ինչ ծավալուն, բայց օգտակար մասնակցության հայտ, որը թույլ կտա ապահովել Ձեր ավելի արդյունավետ մասնակցությունը։

Որպես այցելու մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Որպես ընկերություն կամ փորձագետ գրանցվելու համար անհրաժեշտ է կապ հաստատել կազմակերպիչների հետ։

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 060 707570 հեռախոսահամարով:

Աշխատանքի հնարավորություններ արցախցիների համար

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները