Համացանցում են հայտնվել Meta-ի նոր սոցիալական ցանցի ինտերֆեյսի սքրինշոթները, որը դիրքավորվում է որպես Twitter-ի մրցակից և որը կառուցված է Instagram-ի հիմքի վրա։ Ակնկալվում է, որ նախագիծը կներկայացվի 2023-ի ամռան առաջին կեսին։
The Verge-ը կիսվել է Meta-ի փակ շնորհանդեսից սքրինշոթներով, որը ցուցադրվել է ընկերության աշխատակիցներին: Դրանց վրա կարելի է տեսնել Twitter-ի նմանությամբ նոր սոցիալական ցանցի ինտերֆեյսը:
Meta-ն պատրաստվում է գործարկել «սեփական Twitter-ը»
Այս պահին սոցցանցը պաշտոնական անվանում չունի, սակայն մի քանի հրատարակչություններ տեղեկություն են տարածել, որ նախագիծը թողարկվելու է Barcelona ապրանքանիշի ներքո։ Բացի այդ, The Verge-ին հաջողվել է Meta-ի ներքին փաստաթղթերից Threads կոչվող հավելվածի մասին մի քանի հղում գտնել:
Ինչպես պարզ է դառնում սքրինշոթերից, իր մինիմալիստական ինտերֆեյսով և տեքստային գրառումների շեշտադրմամբ՝ սոցիալական ցանցը նմանվելու է Twitter-ին։ Արձագանքելով տարածվող լուրերին՝ Meta-ի արտադրանքի գծով տնօրեն Քրիս Քոքսը նշել է, որ ստեղծագործական համայնքում նման հարթակի պահանջարկ կա։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: