Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ ստացած ուսանողները հանդիպեցին Բանկի տնօրենի հետ

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ, որոնք վերջին տարիներին կրթաթոշակ են ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից, Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ, ավանդույթի համաձայն, հանդիպեցին բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։ Նրա խոսքով՝ ԵՊՀ ուսանողների կրթության մեջ ներդրումը Բանկի ամենահաջողված նախաձեռնություններից է։ Հանդիպմանը ներկա էին ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի կրթաթոշակ ստացած ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։

Բանկի և բուհի միջև երկարամյա կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023թ․-ին։ Ծրագրի մեկնարկից ի վեր անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 25 ուսանողի։ Հանդիպման ընթացքում ուսանողները բազմաթիվ հարցեր հղեցին Բանկի տնօրենին՝ քննարկելով տարբեր թեմաներ՝ AI-ից մինչև աշխատաշուկա, ինչպես նաև լսեցին նրա խորհուրդները՝ բանկային ոլորտում հաջողակ կարիերա սկսելու վերաբերյալ։ Ուսանողները կիսվեցին կրթության հետ կապված իրենց ապագա պլաններով, որոնց իրագործմանը նպաստում է նաև անվանական կրթաթոշակը։

Մանրամասները՝ ռեպորտաժում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները