Bybit կրիպտոբիրժան գործարկել է Hamster Kombat տոկենը

Վերջին լուրերը
Bybit կրիպտոբիրժան գործարկել է Hamster Kombat տոկենը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ինչպես խոստացել էին Telegram-ում հայտնի վիրուսային խաղի՝ Hamster Kombat-ի մշակողները, սկսվել է HMSTR տոկենի (անգլ. token) ցուցակումը նախնական վաճառքների համար: Երեկ՝ հուլիսի 8-ին, քոյնի (անգլ. coin) ցուցակումը սկսվել է աշխարհի 2-րդ ամենամեծ կրիպտո բորսայում՝ Bybit-ում: Հաղորդվում է, որ ակտիվն արդեն վաճառվում է մեկ միավորի համար $0,05 միջին գնով։

Խաղացողները կարող են և՛ գնել, և՛ վաճառել քոիններ օրդերների միջոցով: Միևնույն ժամանակ, ամենաթանկ առաջարկը հասնում է տպավորիչ $137-ի, իսկ ամենամատչելին $0,001 է: Եթե ​​առևտրի սկզբում քոյնի ինքնարժեքը բավականին բարձր էր, ապա այժմ դրա գինը նվազել է մոտ 25-50%-ով։ Տոկենի ցուցակագրվելուց մի քանի ժամ անց բորսայում հայտնվել են ավելի քան 100,000 Hamster Coin-ներ:

- Advertisement -
Bybit կրիպտոբիրժան գործարկել է Hamster Kombat տոկենը

Սակայն այն ամենը, ինչ հիմա կատարվում է բորսայում, քիչ բան է նշանակում։ Իրավիճակն ավելի պարզ ու կանխատեսելի կդառնա միայն ակտիվի պաշտոնական արձակումից հետո։

«Այս պահին ձեր տոկենները միավորներ են: Մենք կարող ենք ձեր միավորների օրդերները փոխարկել տոկենների օրդերների միայն այն բանից հետո, երբ նախագծային խումբը հայտարարի պաշտոնական փոխարկման արժեքը /կուրսը/»,-ասվում է Bybit-ում տեղադրված հայտարարության մեջ:

Bybit-ը նաև զգուշացնում է. «Թեև նախնական առևտուրը կարող է արտացոլել շուկայի սպասումները, ցուցակման պաշտոնական գնի վրա շատ այլ գործոններ են ազդում: Հնարավոր է ուղղակի կապ չլինի նախաշուկայական գնի և ցուցակման գնի միջև»:

Ամեն դեպքում, կրիպտոարժույթների աշխարհն անկանխատեսելի է: Այնպես որ, նախքան «համստերների կռվի» շտապելը, պետք է լավ մտածել և գնահատել ռիսկերը՝ կրիպտոնորությունների անվերջ հոսքում ևս մեկ մեմի հերոս չդառնալու համար։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները