«Բիզնես անելը Հայաստանում հնարավոր է». Դիլիջանում տեղի կունենա Buissup Global Forum-ը

Վերջին լուրերը
«Բիզնես անելը Հայաստանում հնարավոր է». Դիլիջանում տեղի կունենա Buissup Global Forum-ը
Նանէ Հայրապետյան
Բազմաթիվ ինչուների պատասխանի հետևից գնալու համար, նախ ընտրեցի ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ճանապարհը, հետո քաղաքական ինչուները տարան Պետական Կառավարման Ակադեմիա ու ստացա քաղաքագիտության մագիստրոսի կոչում: Բարև Ձեզ, ես Նանէ Հայրապետյանն եմ, այս հարթակում պատմում եմ ՏՏ-ի, բիզնեսի և ինովացիաների մասին: Եթե ունեք հարցեր կամ թեմաներ, որոնց կուզեք որ անդրադառնանք, գրեք ինձ հետևյալ հարթակններում:

7-օրյա անվճար բիզնես ֆորում, որի ընթացքում գաղափար ունեցող թիմերը ամբողջությամբ կմշակեն և ավարտին կհասցնեն իրենց բիզնես նախագծերը: Խոսքը «Buissup Global Forum»-ի մասին է, որն իր շուրջն է համախմբել ավելի քան 200 մասնակցի՝ 50 թիմով:

Ֆորումն իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

- Advertisement -
«Բիզնես անելը Հայաստանում հնարավոր է». Դիլիջանում տեղի կունենա Buissup Global Forum-ը

Թիմերը մեկ շաբաթ անցկացնելով Դիլիջանում, կունենան ամենօրյա պանելային քննարկումներ, տեսական և գործնական դասախոսություններ:

«Հայ գործարարների ասոցիացիա»-ի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը լրագրողների հետ անցկացրած ասուլիսի ժամանակ վստահեցրեց՝ ասոցիացիան համարձակ քայլեր է անում ու ամեն ինչ անում է այնպես, որ հաջողակ հայ գործարարները հավաքվեն մեկ հարթակի շուրջ ու համախմբվեն՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության ու ներդրումային հնարավորությունների զարգացման։

Նրա խոսքով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ նախաձեռնվել է Buissup ծրագիրը, որը նպաստում է երիտասարդ գործարարության զարգացմանը։ Ամբողջ տարվա ընթացքում թիմը բազմապրոֆիլ աշխատանք են իրականացնում։ Այս տարվա հունիսին անցկացրել են Buissup կոնֆերանսը, որը համախմբել էր ավելի քան 1000 մասնակցի: Հուլիսին տեղի ունեցավ Buissup Hackathon-ը, որն այս տարի առաջին անգամ անցկացվել է զուգահեռաբար 4 քաղաքում։

«Բիզնես անելը Հայաստանում հնարավոր է». Դիլիջանում տեղի կունենա Buissup Global Forum-ը

«Այդ ամենն արվում է նրա համար, որ սկսնակ ու երիտասարդ գործարարները, բիզնեսմեններն իմանան, որ բիզնես անելը Հայաստանում հնարավոր է ու յուրաքանչյուր բիզնես ծրագիր կարող է ունենալ հնարավորություն՝ դիմելու «Հայ գործարարների ասոցացիա»-ին ու հաղթելու դեպքում ստանալ ներդրումներ»,-ընդգծեց Ղումաշյանը։

Նախորդ տարի ֆորումն ունեցել է 9 հաղթող, մոտ 1,5 միլիոն դոլար պորտֆելով։ Այս տարի նախատեսվում է ավելի շատ բյուջե, կախված թե ինչպիսին կլինեն ծրագրերը: 2022-ի ֆորումի նպատակն է տարբեր երկրներից համախմբել գործարարների՝ ընդգծելու ՀՀ դերը եվրոպական ու ասիական բիզնես համայնքների միավորման մեջ։

Ֆորումը Հայաստանի համար աննախադեպ միջոցառումների շարք է, ասում է «Buissup Global Forum»-ի հիմնական մենթոր Նարեկ Ալեքսանյանը:

«Մենք պետք է կարողանանք աշխարհին ներկայանալ, պետք է զարգացնել թիմային աշխատանքը։ Ֆորումում հավաքված են մարդիկ, ովքեր իսկապես նվիրված են իրենց գործին»,-նշեց Ալեքսանյանը:

Մենթորի կարծիքով, Հայաստանում վերջապես փորձ է արվում ձևավորել երիտասարդ գործարար.

«Երիտասարդության շրջանում, ցավոք սրտի, գործարարությունն այդպես էլ մեծ տարածում չունի, բայց ֆորումը սերմանում է սերը դեպի գործարարություն ու գործարարները դառնում են հաճախորդին ու գլոբալ աշխարին ավելի մոտիկ»։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները