24.1 C
Yerevan
Friday, July 1, 2022

Buissup-ն այս տարի կներկայանա 3 տարբեր միջոցառմամբ

Այս տարի Buissup-ը Հայաստանում կներկայանա միանգամից երեք միջոցառմամբ:

Մեկնարկը նախատեսվում է հունիսի 11-ին՝ Business. Next station խորագրով: Կոնֆերանսի թեման է՝ բիզնեսում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ արհեստական ինտելեկտ, վիրտուալ իրականություն, տվյալների գիտություն, կիբերանվտանգություն, բլոկչեյն և այլն։:

Երկրորդ միջոցառումը տեղի կունենա հուլիսի 9-10-ը և կկրի Buissup Hackathon անվանումը: Միջոցառման 35 անդադար ժամերի ընթացքում լավագույն գաղափարների շուրջ կձևավորվեն թիմեր, որոնք մենթորների օգնությամբ կստեղծեն իրենց նախագծերի ժամանակակից լուծումներով նախատիպերը (Prototype): Լավագույն թիմերը կստանան Buissup Global Forum 2022-ին մասնակցության հնարավորություն:

Եւ աշնանը՝ Դիլիջանում սեպտեմբերի 5-11-ը տեղի կունենա բիզնես ֆորումը, որի ժամանակ ինտենսիվ մեկշաբաթյա բիզնես դասընթացները հարթակ կստեղծեն երիտասարդների համար՝ սովորելու, վերլուծելու, փոփոխելու և աշխատելու իրենց նախագծերի վրա, զարգացնելու բիզնես մտածողությունը և իհարկե ստանալու ներդրումներ։

Միջոցառումներն իրականացվելու են «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Նախորդ տարի աշխարհի տարբեր երկրներից հայ երիտասարդները ներկայացրել են 355 ծրագիր:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_img