Ի՞նչ գրքեր և ֆիլմեր է խորհուրդ տալիս Բիլ Գեյթսն այս ամառվա համար

Վերջին լուրերը
Ի՞նչ գրքեր և ֆիլմեր է խորհուրդ տալիս Բիլ Գեյթսն այս ամառվա համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Երբ ես ավարտում եմ մի գիրք և որոշում՝ ինչ կարդալ հաջորդիվ, հազվադեպ է լինում տրամաբանական կապ այս երկու գրքերի միջև: Ես կարող եմ քաղաքացիական պատերազմի մասին պատմական գրքի ավարտից հետո սկսել գիտաֆանտաստիկ մի վեպ, որը տեղի է ունենում հեռավոր ապագայում: Նույնը վերաբերում է շոուներին և ֆիլմերին»։ Այսպես է Բիլ Գեյթսը նկարագրում իր՝ գրքեր ընտրելու ընթացքն ու նախասիրությունները։

Իսկ եթե դու չես կողմնորոշվում ինչ կարդալ և ինչ դիտել այս ամառվա ընթացքում, ապա առաջարկում ենք ծանոթանալ Բիլլ Գեյթսի նախընտրելի գրքերի ու ֆիլմերի ցանկին։

1․ Գրքերի ցանկը գլխավորում է Քրիստին Հաննայի «Կանայք» (անգլ․ Kristin Hannah – The Women) վեպը։ Սա Վիետնամում ծառայող ԱՄՆ բանակի մի բուժքրոջ պատմություն է:

2․ Երկրորդ տեղում է Քրիս Անդերսոնի «Վարակիչ առատաձեռնություն» (անգլ․ Chris Anderson Infectious Generosity) գիրքն է, որն ուսումնասիրում է առատաձեռնության թեման և բացատրում, թե ինչպես կարող են մարդիկ և ընկերությունները խթանել առատաձեռնության աճը, ընդ որում՝ գիրքը միայն փողի մասին չէ։

3․ Ցանկի երրորդ՝ Սալ Խանի «Համարձակ նոր խոսքեր» (անգլ․Sal Khan – Brave New Words) գիրքն այն մասին է, թե ինչպես արհեստական ​​ինտելեկտը կփոխի ուսանողների և ուսուցիչների կյանքը:

4․ Իսկ հաղորդակցման հմտությունները զարգացնելու համար Գեյթսը խորհուրդ է տալիս կարդա Դեյվիդ Բրուքսի «Ինչպես ճանաչել մարդուն» (անգլ․ David Brooks How to Know a Person) գիրքը։

5․ Գեյթսը նաև խորհուրդ է տվել դիտել «Slow Horses» բրիտանական թրիլլերը՝ Գարի Օլդմանի մասնակցությամբ, որը լրտեսների մասին է պատմում MI5-ում` Միացյալ Թագավորության ներքին հակահետախուզության և անվտանգության գործակալությունում:

Աղբյուրը՝ ստորև

Ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար՝ միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները