Բիթքոյնը պաշտոնական արժույթ ճանաչելուց հետո Սալվադորը 60 միլիոն դոլարի վնաս է կրել

Վերջին լուրերը
Բիթքոյնը պաշտոնական արժույթ ճանաչելուց հետո Սալվադորը 60 միլիոն դոլարի վնաս է կրել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սալվադորի կառավարությունը 375 միլիոն դոլար է ներդրել կրիպտոարժույթի փորձարկման մեջ՝ ներառյալ բիթքոինների գնումը, գրում է Bloomberg-ը։ Տարվա ընթացքում փոխարժեքը նվազել է 70%-ով, ուստի կառավարությունն առայժմ 60 մլն դոլարի վնաս է կրում։

Նախագահ Նայիբ Բուկելեն հունվարին հայտարարեց, որ Սալվադորի պաշտոնական կրիպտո-դրամապանակը ներբեռնել է 4 միլիոն մարդ կամ բնակչության 60%-ը: Այնուամենայնիվ, ԱՄՆ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի ապրիլյան զեկույցը ցույց տվեց, որ դրամապանակը ներբեռնողների միայն 20%-ն է շարունակել օգտագործել այն 30 դոլար գրանցման բոնուսը ծախսելուց հետո:

- Advertisement -
Բիթքոյնը պաշտոնական արժույթ ճանաչելուց հետո Սալվադորը 60 միլիոն դոլարի վնաս է կրել

Սալվադորի Առևտրի և արդյունաբերության պալատի կողմից մարտին անցկացված հարցումը ցույց է տվել, որ բիզնեսների 86%-ը երբեք վաճառք չի կատարել բիթքոյնով: Ընկերությունների միայն 20%-ն է ընդունում վճարումներ կրիպտոարժույթով, ինչպես պահանջում է տեղական օրենսդրությունը:

Ավանդական ֆինանսական ծառայություններից օգտվելը հասանելի չէ Սալվադորի բնակչության 70%-ին և քաղաքացիների միայն 64,6%-ն ունի ինտերնետ հասանելիությամբ սմարթֆոն։

Հիշեցնենք, որ Սալվադորը 2021թ. դարձել էր առաջին պետությունն աշխարհում, որ պաշտոնապես ընդունել էր կրիպտոարժույթը որպես օրինական վճարման միջոց:

Շվեյցարիայում McDonald’s-ը սկսել է վճարումներ ընդունել կրիպտոարժույթով

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները