Binance-ը հայտարարում է «Crypto School» կրթական նախագծի մեկնարկը Հայաստանից օգտվողների համար

Վերջին լուրերը
Binance-ը հայտարարում է «Crypto School» կրթական նախագծի մեկնարկը Հայաստանից օգտվողների համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Binance-ը՝ բլոկչեյն էկոհամակարգի և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի աշխարհի առաջատար մատակարարը, և Binance ակադեմիան հայտարարում են «Crypto School» լայնածավալ առցանց կրթական նախագիծը։

Նախաձեռնության շրջանակում հազարավոր օգտատերեր Հայաստանից կկարողանան բացարձակապես անվճար հիմնական ու հիմնարար գիտելիքներ ձեռք բերել բլոկչեյնի և կրիպտոարժույթների մասին։

«Cryptoschool» նախագիծը բաղկացած է լինելու մի քանի բլոկներից, որոնք ուղղված են ուսանողների վերապատրաստման տարբեր մակարդակների:

Առաջին` սկսնակների դասընթացը ներկայացնում է բլոկչեյն էկոհամակարգի ներածական ակնարկ և ներկայացնում կրիպտոարժույթի տարածության հետ փոխգործակցության հիմնական հասկացությունները: Դասընթացը բաղկացած է մոդուլներից՝ բլոկչեյն տեխնոլոգիայի, կրիպտոարժույթների, ապակենտրոնացված ֆինանսների (DeFi), Web3-ի և առևտրի ու ներդրումային ռազմավարությունների հիմունքներից:

Դասընթացը բաղկացած է հինգ վերապատրաստման մոդուլներից, որոնք ներառում են վերապատրաստման տեսանյութեր և գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստեր: Դասընթացի ավարտից հետո յուրաքանչյուր շրջանավարտ կստանա NFT սերտիֆիկատ, որը կվկայի բլոկչեյնի, կրիպտոարժույթների և թվային ակտիվների հիմունքների վերաբերյալ համապարփակ հիմնական դասընթացի հաջող ավարտի մասին:

«Կրթությունը թվային ակտիվների զանգվածային ընդունումը խթանելու մեր ռազմավարության անկյունաքարն է և ակներև է դարձնում կրիպտոարժույթների ներթափանցման տեմպերում առկա մեծ առաջընթացը: Նպատակ ունենալով Հայաստանի օգտատերերին տրամադրել բոլոր անհրաժեշտ գիտելիքները կրիպտոարժույթների մասին՝ մենք իրազեկելու ենք նաև ոլորտին առնչվող ռիսկերի վերաբերյալ»,- ասել է Binance-ի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարաշրջանային ղեկավար Կիրիլ Խոմյակովը։

Binance պլատֆորմի ցանկացած օգտատեր կարող է մուտք գործել անվճար ուսուցում Crypto Schools էջում: Դասընթացի ավարտը ենթադրում է նաև լրացուցիչ պարգևներ թոքենների տեսքով առաջադրանքները կատարելու, ինչպես նաև 15 (254 ԳԲ) և Airpods Pro 2-ի խաղարկության մասնակից դառնալու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները