2024-ի չորրորդ եռամսյակում Bank of America (BAC) և Morgan Stanley (MS) բանկերի շահույթն ավելի քան կրկնապատկվել է՝ վկայելով Ուոլ Սթրիթի վերականգնման մասին։ Նման հաջողություններ արձանագրել են նաև JPMorgan Chase-ը (JPM), Goldman Sachs-ը (GS), Citigroup-ը (C) և Wells Fargo-ն (WFC)։
ԱՄՆ վեց խոշոր բանկերը միասին 2024-ի չորրորդ եռամսյակում ստացել են ավելի քան 36 միլիարդ դոլար շահույթ, իսկ տարվա ընթացքում՝ 145.7 միլիարդ։ Չորրորդ եռամսյակի արդյունքը կրկնապատիկ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ տարեկան շահույթն աճել է 19%-ով։
Bank of America-ի չորրորդ եռամսյակի շահույթը կազմել է 6.7 միլիարդ դոլար՝ 111%-ով ավել, իսկ ամբողջ տարվա համար՝ 27.1 միլիարդ։ Morgan Stanley-ի տարեկան շահույթը 13.4 միլիարդ է՝ 47%-ով ավելի, քան 2023-ին։
JPMorgan-ը գերազանցել է բոլորին՝ տարվա համար արձանագրելով 58 միլիարդ դոլար շահույթ, ինչը ռեկորդ է ոչ միայն բանկի, այլև ամերիկյան բանկային պատմության մեջ։ Goldman Sachs-ի տարեկան շահույթն աճել է 68%-ով, հասնելով 14.2 միլիարդի։
Շատ բանկիրներ 2025-ին հույս ունեն շարունակել աճը, քանի որ Թրամփի վարչակազմը նախատեսում է մեղմացնել բանկային կանոնակարգերը՝ նպաստելով միաձուլումների և խոշոր գործարքների հաստատմանը։