Բացահայտվել են սկզբունքները, որոնցով կայքը հայտնվում է Google-ի առաջին էջում

Վերջին լուրերը
Բացահայտվել են սկզբունքները, որոնցով կայքը հայտնվում է Google-ի առաջին էջում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Օրեր առաջ աննախադեպ արտահոսք էր տեղի ունեցել Google-ի ներքին «Content API Warehouse» փաստաթղթից՝ 2500 էջ ծավալով։ Այն բացահայտում է նախկինում անհայտ բազմաթիվ մանրամասներ, թե ինչպես է Google-ը որոշում՝ որ կայքերը դասավորի իր որոնման արդյունքների վերևում: Փորձագետները հաստատել են, որ փաստաթուղթը իրական է։

Ինքը՝ Google-ը, սկզբում չի մեկնաբանել իրավիճակը, սակայն չորեքշաբթի երեկոյան The Verge-ին նամակ է ուղարկել, որը հաստատել է արտահոսքի օրինականությունը։ Փաստաթուղթը պարունակում է բազմաթիվ տեխնիկական մանրամասներ, որոնք նախատեսված են հիմնականում մշակողների և SEO մասնագետների համար։

Որոնման համակարգերի օպտիմալացման (SEO) փորձագետ Ռանդ Ֆիշկինը, ով ստացել է այս փաստաթուղթը անանուն աղբյուրից, SEO-ի այլ առաջատար մասնագետների հետ միասին կատարել է դրա մանրակրկիտ վերլուծությունը, հայտնում է Mashable-ը։ Նրանք հաստատել են արտահոսքի իրական լինելը։ Փաստաթուղթը բացահայտում է որոշ հետաքրքիր մանրամասներ այն մասին, թե ինչպես է Google-ն օգտագործում Chrome բրաուզերի տվյալները և օգտատերերի քլիքները՝ էջերը դասակարգելու համար, ինչը ընկերությունը նախկինում հերքել էր:

Հաջորդը, Google-ը, անհայտ պատճառներով, հատուկ պիտակավորում է «փոքր անձնական կայքեր»: Ինչո՞ւ՝ անհայտ է: SEO-ի փորձագետ Մայք Քինգը iPullRank-ից նշել է այս փաստը և այն ավելի շատ հարցեր է առաջացրել, քան պատասխաններ: Google-ի ներքին փաստաթղթի վերլուծության համաձայն՝ ընկերությունն ունի հատուկ դրոշակ, որով նշում է որպես «փոքր անձնական կայքերը»: Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչպես է Google-ը սահմանում, թե ինչ է «փոքր» կամ «անձնական» կայքը, և չկա տեղեկություն այն մասին, թե ինչու է Google-ը նշում կայքերն այս դրոշով. դա օգնելու՞ էկայքերը բարձրացնել որոնման վարկանիշում, թե՞ հակառակը:

Սա ևս մեկ խնդիր է, որը SEO փորձագետները երկար ժամանակ շահարկում են, բայց որը Google-ը երկար տարիներ հերքում է։ Հաստատվել է, որ օգտատերերի քլիքները ավելի մեծ դեր են խաղում վարկանիշում, քան նախկինում հայտնի էր: Հիմնական գործոններից մեկը կարճ քլիքների (կայքից արագ ելք) և երկար քլիքների հարաբերակցությունն է։

Վեբ մասնագետների և թվային մարքեթինգի հանրության շրջանում վաղուց կա այն ընկալումը, որ Google-ը ավելի լավ է առաջխաղացնում ճշգրիտ համընկնող դոմեյնների անուններով կայքերը: Այնուամենայնիվ, պարզվում է, որ նման դոմեյնների անունները իրականում կարող են բացասական ազդեցություն ունենալ որոնման վարկանիշի վրա: Google-ը դրանք իրականում դիտարկում է որպես պոտենցիալ սպամ:

Եվ վերջապես, որոշ թեմաների համար, ինչպիսիք են COVID-ը, քաղաքականությունը և զբոսաշրջությունը, կան կայքերի «սպիտակ ցուցակներ», որոնք կարող են հայտնվել որոնումների մեջ։ Այս թեմաներով բոլոր նոր կայքերը պետք է հաստատվեն ձեռքով (ոչ ավտոմատ):

Փորձագետները կարծում են, որ Google-ը նախկինում լիովին ազնիվ չէր նկարագրել իր վարկանիշային ալգորիթմը: Այս արտահոսքը պարզաբանել է նախկինում վիճահարույց բազմաթիվ հարցեր, թե ինչպես է իրականում աշխատում որոնողական համակարգը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները