AWS Community Day․ «Համայնքի կողմից՝ համայնքի համար»

Վերջին լուրերը
AWS Community Day․ «Համայնքի կողմից՝ համայնքի համար»
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Սեպտեմբերի 14-ին, առաջին անգամ Կովկասում և հենց Հայաստանում տեղի ունեցավ AWS համայնքի օրը, որն իրենից ներկայացնում է Amazon Web Services համայնքի ղեկավարության հովանու ներքո անցկացվող կոնֆերանսների շարք․ տեխնիկական քննարկումներ, սեմինարներ ու գործնական լաբորատորիաներ, որոնք ղեկավարվում են AWS-ի փորձագետ օգտատերերի և ոլորտի առաջնորդների կողմից՝ ամբողջ աշխարհից:

Միջոցառման կազմակերպիչն է AWS User Group Armenia-ն։ Միջոցառման հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծ էր, հատկապես երկրորդ մասի՝ աշխատարանների համար։ Կազմակերպիչները սպասում էին մոտ 500 մասնակցի և մասնակիցների գրանցումների ակտիվության արդյունքում թիմը նույնիսկ որոշել է փակել հայտերի ընդունումը։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան համայնքի տարբեր անդամներ, փորձագետներ և միջազգային 7 խոսնակ՝ Կանադայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ուզբեկստանից, Ղազախստանից և Վրաստանից: Թեմաները բազմազան էին, որոնցից մեկն էլ վիրտուալ մեքենաների կառավարումն էր։

AWS Community Day-ին իր փորձառությամբ կիսվեց նաև Ամերիաբանկը՝ որպես Հայաստանում ֆինտեք ոլորտի առաջատարներից մեկը՝ ներկայացնելով բանկում ներդրված լուծումների առավելությունները։ Ֆինանսաբանկային ոլորտում չափազանց կարևոր է արագ լուծումներ տալը՝ հաշվի առնելով ինչպես շուկայի բարձր մրցակցությունը, այնպես էլ տվյալների պաշտպանության կարևորությունը:

- Advertisement -
AWS Community Day․ «Համայնքի կողմից՝ համայնքի համար»

Միջոցառման մասին մեր պատրաստած ռեպորտաժը դիտեք ստորև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները