Ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ․ ծրագիր Սյունիքում

Վերջին լուրերը
Ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ․ ծրագիր Սյունիքում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Impact Hub Yerevan
Դիմելու վերջնաժամկետ՝
 մայիսի 29, 2022թ
Մեկնարկը՝ 
հունիս, 2022թ.

Ծրագրի մասին․

- Advertisement -
Ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ․ ծրագիր Սյունիքում

Իմփաքթ Հաբ Երևանը տեղեկացնում է, որ մեկնարկում է «Ավելի ուժեղ ձեռնարկատիրական էկոհամակարգ Սյունիքում – Աջակցություն խոցելի և տեղահանված անձանց» ծրագիրը, որն աջակցում է ձեռներեցներին, ովքեր փորձում են իրենց ձեռնարկատիրական լուծումներով Սյունիքն ավելի լավ վայր դարձնել պատերազմի հետևանքով խոցելի դարձած և տեղահանված անձանց համար:

Ծրագրին կարող են դիմել Սյունիքում գործող համարձակ և խիզախ թիմերը, ովքերն ունեն նախագիծ կամ ստարտափ և անդրադառնում են պատերազմի հետևանքով խոցելի դարձած հետևյալ խմբերի հետպատերազմյան խնդիրներին․

  • Արցախից տեղահանված անձինք,
  • հաշմանդամություն ունեցող անձինք,
  • կանայք,
  • պատերազմի մասնակիցներ,
  • ծնողազուրկ երեխաներ,
  • այլ խոցելի խմբեր:

Այս ծրագրի 6-ամսյա ինկուբացիոն փուլը մասնակիցներին հնարավորություն կտա․

  • մասնագիտական անհատական քոուչինգ
  • մենթորություն
  • անդամակցություն Իմփաքթ Հաբ Սյունիքին
  • հասանելիություն աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին
  • փորձի փոխանակման հնարավորություն
  • դասընթացներ աճի և զարգացման թեմաներով։

Ինկուբացիոն փուլի տևողությունը՝ 6 ամիս է։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։

Դիմելու համար անցե՛ք՝ հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները