Կազմակերպություն՝ How2B
Գտնվելու վայր՝ Նար-Դոս 2
Աշխատանքի տեսակ՝ Լրիվ դրույք
Վերջնաժամկետ՝ մայիսի 15, 2022
How2B-ն փնտրում է պատասխանատու և բանիմաց լրագրող-intern-ի մեդիա թիմի հետ ամենատարբեր նախագծերն իրագործելու համար։
Պարտականություններ
- Ուսումնասիրելով ոլորտը՝ առանձնացնել հետաքրքիր թեմաներ և պատրաստել ճիշտ կառուցվածքով նյութեր,
- Իրականացնել հարցազրույցներ,
- Մասնակցել մամուլի ասուլիսների և այլ միջոցառումների,
- Պատրաստել How2B տեսանյութերի շարքերի համար կոնտենտ,
- Սերտորեն աշխատել թիմակիցների հետ,
- Կատարել այլ հանձնարարվող առաջադրանքներ։
Ունակություններ
- Հետաքրքրվածություն մարքեթինգի, բիզնեսի, ՏՏ-ի ոլորտներում,
- Տվյալները ստուգելու ունակություն,
- Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,
- WordPress-ից օգտվելու ունակությունը կդիտվի որպես առավելություն,
- «Քթածակի» առկայություն 😀
Դիմելու համար ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին և կցե՛ք մի քանի աշխատանքի (հոդվածներ, տեսանյութեր) հղում։