Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022-ին 1.4 տրիլիոն դոլար են կորցրել

Վերջին լուրերը
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2022-ին 1.4 տրիլիոն դոլար են կորցրել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Աշխարհի 500 ամենահաուստ մարդիկ 2022 թ. սկզբից կորցրել են 1,4 տրիլիոն դոլար, որից 206 միլիարդ դոլարը՝ անցյալ երկուշաբթի, հայտնում է Bloomberg-ը։


Ըստ գործակալության տվյալների՝ աշխարհի թոփ 5 ամենահարուստ մարդիկ ընթացիկ տարում միասին կորցրել են 345 միլիարդ դոլար: Ամենաշատ կորուստն ունեցել է Binance կրիպտոարժութային բորսայի հիմնադիր Չանպեն Չժան՝ 85,6 միլարդ դոլար: Երկրորդ հորիզոնականում 73,2 միլարդ դոլար կորստով Իլոն Մասկն է, իսկ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 65,3 միլիարդ դոլար և հայտնվել է երրորդ տեղում։

- Advertisement -

Չորրորդ տեղում Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է, ով կորցրել է 64,4 միլիարդ դոլար, իսկ հինգերորդ տեղում գործարար և Louis Vuitton Moսt Hennessy խմբի նախագահ Բեռնար Առնոն է, ով զրկվել է 56,8 միլիարդ դոլարից:

Այնուամենայնիվ, ԱՄՆ, Չինաստանը, Ճապոնիան և Գերմանիան մնում են ամենահարուստ մարդկանց տեսակարարկշռով երկրները։ Այս 4 երկրներում է բնակվում մոլորակի ապահովված մարդկանց 64%-ը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները