ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2025 թվականի առաջին ինը ամիսների ընթացքում գրանցվել է աշխատողների թվի կայուն աճ։ Աշխատողների ընդհանուր թիվը հունվարին կազմել է 768,374, իսկ սեպտեմբերին՝ 805,687՝ աճելով շուրջ 37,000-ով։
Տարվա առաջին վեց ամիսներին աճը եղել է շարունակական․ փետրվարին աշխատողների թիվը աճել է մինչև 775,499, մարտին՝ մինչև 783,858, ապրիլին՝ 786,989, մայիսին՝ 790,328, իսկ հունիսին հասել է 796,476-ի։ Հուլիսին և օգոստոսին արձանագրվել է փոքր անկում՝ համապատասխանաբար մինչև 795,779 և 794,033, սակայն սեպտեմբերին ցուցանիշը կրկին բարձրացել է՝ հասնելով տարվա առավելագույն մակարդակին՝ 805,687։
Համեմատած 2024 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսների հետ՝ 2025 թվականի ընթացքում բոլոր ամիսների ցուցանիշները զգալիորեն բարձր են եղել։ Հունվարին տարբերությունը կազմել է 41,009 աշխատող, իսկ փետրվարին՝ 41,582։ Նույն միտումը պահպանվել է ամբողջ տարվա ընթացքում, և անգամ սեպտեմբերին, երբ աճի տեմպերը մեղմվել են, զբաղվածների թիվը 2024-ի համեմատ ավելի է շուրջ 28,900 աշխատողով։
2025-ին Հայաստանի զբաղվածության մակարդակը զգալիորեն բարելավվել է՝ հատկապես ոչ պետական հատվածում, որտեղ աշխատողների թիվը շարունակել է աճել ամբողջ տարվա ընթացքում։











