Artsakh STEM Expo-ն կհամախմբի գիտական, ինժեներական, IT ոլորտների ներկայացուցիչներին

Կազմակերպիչն՝ Artsakh Young Minds
Գրանցման վերջնաժամկետ՝
 մայիսի 2
Երբ՝ 
մայիսի 8

Միջոցառման մասին․

2022 թվականի մայիսի 8-ին Արցախի Մարտակերտ քաղաքում տեղի կունենա «Artsakh STEM Expo»-ն։ Expo-ի նպատակն է՝

  • Դպրոցականների և ուսանողների մոտ բարձրացնել #STEM (science, technology, engineering and mathematics) առարկաների նկատմամբ հետաքրքրությունը,
  • Ծանոթացնել նրանց գիտական, ինժեներական, IT ոլորտներին,
  • Ստեղծել կրթություն — աշխատաշուկա կապ,
  • Նպաստել Արցախում STEM ուսումնական կենտրոնների ստեղծմանը։

Expo-ն ներառում է հետևյալ կոմպոնենտները՝

  • Գիտական, ինժեներական խմբերի պրոդուկտների և աշխատանքների ցուցահանդես,
  • STEM — TALK-եր․ (գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և բիզնես ոլորտների խոսնակների կողմից իրենց փորձի, աշխատանքի, ոլորտում առկա հնարավորությունների, նոր տենդենցների ու մասնագիտությունների ներկայացում)։
  • Արցախում գործող գիտական, տեխնոլոգիական, ինժեներական գաղափարների մրցույթ (նպատակն է խթանել Արցախում գործող տարատեսակ խմբերի ակտիվ աշխատանքը, ինչպես նաև կապելով ՀՀ-ում գործող IT ընկերությունների հետ՝ մենթորության հնարավորություն ստեղծել)։

Մասնակցության համար կարող եք լրացնել՝ հետևյալ հայտադիմումը։

Գրանցման վերջնաժամկետը մայիսի 2-ն է։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով 097 538015 հեռախոսահամարով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ