Համաշխարհային Փոստային Միության 2022թ. փոստային զարգացման զեկույցով, Հայաստանը 2021թ.-ին գրանցել է բարձր դրական առաջընթաց:
Ըստ 2022թ. զեկույցի` 2021թ.-ին փոստային զարգացման ցուցանիշով Հայաստանը 80-րդ տեղից բարձրացել է 48-րդ հորիզոնական:
Փոստային զարգացման վարկանիշը հաշվարկվել է ըստ 4 ցուցանիշի՝ հասանելիություն, հուսալիություն, համապատասխանություն և ճկունություն: Ըստ Համաշխարհային փոստային միության տվյալների՝ բոլոր չորս ցուցանիշներով Հայաստանը մեկ տարում կտրուկ առաջընթաց է գրանցել:
Համաշխարհային փոստային միությունը 2022թ. Փոստի համաշխարհային օրվա արարողությանը Հայաստանին շնորհել է «Ծագող աստղ փոստի զարգացման գործում» (“Rising Star in Postal Development”) մրցանակը:

Նշենք նաև, որ ՀՓՄ վարկանիշում տարածաշրջանում Հայաստանն ավելի բարձր հորիզոնական է զբաղեցնում, քան Ադրբեջանը (62-րդ տեղ) և Վրաստանը (58-րդ տեղ):
ՀայՓոստ ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կողմից նշանակված փոստային օպերատոր Համաշխարհային փոստային միությունում: Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, փոստային – ֆինանսական և այլ ծառայություններ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։