Հայկական SoftConstruct ընկերության կողմից հիմնված Fastex Europe-ը ստացել է Լիտվայում վիրտուալ արժույթի փոխանակման հարթակի և վիրտուալ արժույթի օնլայն դրամապանակի գործունեության գրանցում:
«Սա Fastex-ի համար աննախադեպ և շատ կարևոր քայլ է: Այն հանդիսանում է Fastex-ի Եվրոպական վիրտուալ ակտիվների ծառայության առաջին մատակարարը՝ հերթական անգամ փաստելով մեր՝ համապատաասխանությանը միտված փոխանակման հարթակ լինելը: Լինելով ոլորտում համեմատաբար նոր խաղացող ՝ Fastex-ն ուղղում է իր բոլոր ջանքերը և ամբողջ ուշադրությունը՝ ապահովելու համար համապատասխանությունը և կանխելու խաբեության և անօրինական գործողությունների ցանկացած դեպք»,-ասվում է ընկերության պաշտոնական կայքում տարածված հայտարարության մեջ:
Fastex-ը Web3 բազայի վրա հիմնված էկոհամակարգ է, որը ներառում է Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Verse մետավերսը, Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, կրիպտոարժույթով վճարման Fastex Pay համակարգը, NFT-ների առք ու վաճառքի ftNFT հարթակը և Fastex Chain բլոկչեյն հարթակը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։