Հայաստանյան բանկերի շահույթը եռապատկվել է 2022թ.

Վերջին լուրերը
Հայաստանյան բանկերի շահույթը եռապատկվել է 2022թ.
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանում գործող առևտրային բանկերը 2022թ. արձանագրել են 255.6 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը շուրջ 3 անգամ ավել է, քան նախորդ տարի, տեղեկանում ենք Modex խորհրդատվական ընկերության ներկայացրած տվյալներից:

Ամենամեծ շահույթը նախորդ տարի արձանագրել է Արդշինբանկը՝ 62,2 մլրդ դրամ, որը գրեթե հնգապատկել է իր շահույթը 2021թ. համեմատ: Նախորդ տարվա առաջատար Ամերիաբանկը երկրորդն է ցանկում 44 մլրդ դրամ շահույթով: Շահույթի մակարդակի շեշտակի աճ են արձանագրել Էվոկաբանկը (1.1 մլրդ դրամից՝ 25 մլրդ) և ԱյԴի Բանկը (1.5 մլրդ դրամից՝ 15 մլրդ):

Հայաստանյան բանկերի շահույթը եռապատկվել է 2022թ.

Հատկանշական է, որ բոլոր բանկերն, բացի VTB-ից աշխատել են շահույթով, իսկ շահույթ արձանագրած 16 առևտրային բանկերից միայն 2-ի դեպքում է գրանցվել զուտ շահույթի անկում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները